Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Մասնագետները Մայրենիի օրվան ընդառաջ քննարկել են հայոց լեզվի ուսումնասիրության արդի հիմնահարցերը

SOCIETY

ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ փետրվարի 19-ին  տեղի է ունեցել Մայրենիի օրվան նվիրված «Հայոց լեզվի ուսումնասիրության արդի հիմնահարցեր» խորագրով հանրապետական խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ   ԳԱԱ   հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի  ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ   լեզվի ինստիտուտի  տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ԲՈՒՀ-երի հայերենագիտական ամբիոնների վարիչներ, հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ, լեզվաբաններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել Վիկտոր Կատվալյանը: Նա շնորհակալություն է հայտնեց հանրապետության տարբեր մարզերից և Երևանից խորհրդակցությանը մասնակցող լեզվաբաններին և նշել, որ Մայրենիի տոնին Սփյուռքի նախարարությունը համահայկական հնչեղություն է տվել: Հայրենիքում և Սփյուռքում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, լեզվաբանները հանդես են գալիս ելույթներով ու ասուլիսներով, արծարծվում են լեզվապ ահպանության վերաբերյալ հրատապ հարցեր: 2013 թվականից ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ՀՀ սփյուռքի նախարարության հետ կազմակերպում է գիտաժողովներ, որոնց ընթացքում հնչում են լեզվի կանոնարկմանը, լեզվաքաղաքականության խնդիրերին, հայերենի երկու ճյուղերի պահպանմանը, զարգացմանը և մերձեցմանը վերաբերող հետաքրքիր զեկուցումներ, ծավալվում են կառուցողական քննարկումներ, հրատարակվում են գիտական զեկուցումների ժողովածուներ: Լեզվի ինստիտուտում ստեղծվել է արևմտահայերենի ուսումնասիրության բաժին:

Վիկտոր Կատվալյանը վստահություն է հայտնել, որ  այս տարի ընտրված ձևաչափը՝ հանրապետական խորհրդակցությունը կլինի առավել գործնական ու պրագմատիկ, կառաջադրվեն կոնկրետ քայլեր և մոտեցումներ:

Մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ևս լեզվաբաններին շնորհակալություն է հայտնել  շահագրգիռ մոտեցման և այն առողջ, անկեղծ մթնոլորտի համար, որ նրանք ձևավորել են հայոց լեզվին առնչվող խնդիրների շուրջ: Նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարությանն առընթեր Լեզվի բարձրագույն խորհրդի ստեղծմանը, որը Սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ու ջանքերով կյանքի է կոչվում, և լեզվաբանները պետք է իրենց ակտիվ մասնակցությունն ունենան, որպեսզի այն հավուր պտշաճի իրականացնի իր առաքելությունը:

Սփյուռքի նախարարը առաջարկել է կրկնություններից խուսափելու և համակարգված ու նպատակային աշխատելու նպատակով ստեղծել գիտական  հետազոտությունների թեմաների ցանկ: Նա կարևորել է հայոց լեզվի երկու ճյուղերի համամասնական զարգացումը և մասնավորապես ասել է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներում ընդգրկված էր նաև աևրմտահայերենի պահպանման և զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, քանի որ եղեռնահար էր եղել նաև հայոց լեզուն, կրել անասելի կորուստներ ու, 100 տարի հետո մենք համատեղ ուժերով պետք է վերականգնենք մեր կորսված լեզվա կան արժեքները»:

Երրորդ կարևոր հիմնախնդիրը, որին անդրադարձել է նախարարը, Սփյուռքում նկատվող ուծացումն էր, լեզվի հնարավոր կորուստը,  օտար ազդեցությունները լեզվամտածողության և հայի նկարագրի վրա: «Հայ ժողովրդի 70-80 տոկոսն այսօր ապրում է Սփյուռքում, և լեզվաբանները պետք է դասագրքեր պատրաստեն հաշվի՝ առնելով լեզվի կրողներին: Սիրիական պատերազմի հետևանքով հայենիքում հանգրվանած մեր հայրենակիցների շնորհիվ մենք ամենուրեք վայելում ենք կենդանի արևմտահայերենը, հետզհետե նրանք ներգրավվում են նաև արևմտահայերենի դասավանդման և հետազոտությունների ոլորտում, և դրա վառ օրինակը լեզվաբան Հակոբ Չոլաքյանն է: Կարծում եմ` սիրիահայերի ուժերը պետք է առավել արդյունավետ օգտագործել»,- նշել է սփյուռքի նախարարը:

Հրանուշ Հակոբյանը կանխավ շնորհավորել է բոլորին Մայրենիի օրվա առթիվ և հրավիրել նախարարության նախաձեռնությամբ փետրվարի 21-ին կայանալիք ավանդական միջոցառմանը:

«Հայոց լեզվի առօրյա կիրառումն անգամ պետք է լինի տոն,  որ միշտ յուրաքանչյուրի հետ է, իսկ փետրվարի 21-ը դարձնենք սպասված, իսկական տոն»,- եզրափակել է իր ելույթը նախարարը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Յու. Սուվարյանը, նա ևս անդրադարձել է Լեզվի բարձրագույն խորհրդի ստեղծմանը, նշելով, որ դա նշանավոր լեզվաբան Գևորգ Ջահուկյանի մեծ ցանկությունն էր: Նա խոսել է դասագրքերի կատարելագործման, ուսուցիչների որակավորման բարձրացման և այլ խնդիրների մասին:

 Ելույթներով հանդես են եկել Հայաստանի բուհերի ներկայացուցիչներ, լեզվաբաններ Յու.Ավետիսյանը (ԵՊՀ) ,  Լ.Խաչատրյանը (ՀՊՄՀ), Ա.Աբաջյանը (ԵՊՀ), Ա.Գալստյանը (ՀՊՄՀ),     Հ.Սուքիասյանը (ԵՊԲՀ), Ա.Եղիազարյանը (Սլավոնական համալսարան), Հ.Հարությունյանը (ՎՊՀ) , Գ.Գևորգյանը (ԵՊԼՀ), Թ.Ասոյանը (ԳՊՀ), Գորիսի պետական համալսարանի ներկայացուցիչ  Վ.Պետրոսյանը (ԵՊՀ), Մատենադարանի ներկայացուցիչ, Մ.Խաչատրյանը  (ԳՊՄԻ), Ն. Սարգսյանը (ՀՊԱՀ) և այլք:

Բանախոսները ներկայացրել են հանրապետության գիտակրթական հաստատություններում մայրենիի հետազոտության տարբեր ուղղություններն ու եղանակները, իրենց կողմից իրականացված աշխատանքները, հետազոտություններն ու պաշտպանված գիտական թեզերը, հրատարակված աշխատությունները, առկա խնդիրներն ու հիմնահարցերը, նախանշել դրանց լուծման ուղիներն ու մեթոդները:

Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում հայոց լեզվի ուսումնասիրությանն առնչվող հարցերի վերաբերյալ, տարորոշվեցին առկա խնդիրները և համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավորությունները:

Որոշվել է նման խորհրդակցություններ հրավիրել շարունակաբար՝ որոշակի պարբերականությամբ:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future