Yerevan, 13.August.2026,
00
:
00
BREAKING


Հայ աստղեր, ովքեր հաղթահարել են քաղցկեղը

LIFE

Հիվանդությունը չի ճանաչում հարուստ ու աղքատ, հայտնի ու անհայտ… Բոլորս էլ մահկանացու ենք, և որևէ մեկն ապահովագրված չէ չարիքի հետ առերես հանդիպումից: Մարդիկ իրարից տարբերվում են միայն պայքարի ուժով և կյանքի հանդեպ սիրով: Քաղցկեղը դատավճիռ չէ, դատավճիռն ընկճվելն է: ժամանակակից բժշկությունը բուժվելու հնարավորություն տալիս է, սակայն հիվանդությանը հաղթելու համար պետք է ապրելու մեծ ցանկություն ու ապագայի հանդեպ հավատ ունենալ: 



Երգահան Էդգար Գյանջումյանը շուրջ 7 տարի առաջ հաղթեց արյան քաղցկեղին, ինչից հետո ստեղծեց «Օգնեմ» հիմնադրամը` այդ հիվանդությամբ տառապող երեխաներին աջակցելու համար: Կոմպոզիտորը նշում է, որ հատկապես կյանքի այդ փուլում իրեն օգնել է հավատն առ Աստված, իսկ այն գաղափարներն ու կարգախոսները, որոնցով ինքն առաջնորդվել է հիվանդության հաղթահարման ընթացքում, ամբողջացել են «Հավատա և աղոթիր» երգում: «Հավատա և աղոթի´ր, ցավ ու վիշտ կվերանա»,- երգում է Էդգարը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ բուժվելուց հետո իր կյանքը վերաիմաստավորվել է, ավելի լիարժեք դարձել. ամուսնացել է և բալիկ ունի:
Էդգարը պատմեց, որ բուժման ընթացքում հոգեբանական ճգնաժամեր ունեցել է, սակայն կյանքում հաճախ են խնդիրներ լինում, որոնք չպետք է ընկճվելու պատճառ դառնան, քանի որ ամեն ինչ հաղթահարելի է. «Երբ մարդն իմանում է, թե իր հետ ինչ է կատարվում, վերանայում է կյանքն ու վերաարժևորում այն: Շատ կարևոր է հավատալ, որ դու դեռ պետք է ապրես, լույս ու սեր սփռես, սիրես և սիրվես»,- ասաց երգահանը` համոզված, որ հիվանդը պետք է իմանա իր ախտորոշման մասին, որպեսզի գիտակցաբար պայքարի խնդրի դեմ:
Բոլոր այն մարդկանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն, կոմպոզիտորը խորհուրդ է տալիս երբեք չկորցնել ապրելու տենչը. «Յուրաքանչյուր մարդ պետք է ստեղծագործելու ցանկություն ունենա և պարտադիր չէ, որ նա արվեստագետ լինի: Ամեն ոք իր ոլորտում ստեղծագործ է և իր մեջ չպետք է մարի արարելու ցանկությունը: Պետք է ապրել և փոխել այն ամենը, ինչը խանգարում է քեզ, այն, ինչի մեջ սեր չկա. ամեն օրը պետք է իմաստավորվի բարությամբ ու սիրով»,- ասաց երգահանը, ում կողքին կյանքի դժվարին փուլում հարազատներն ու մոտ ընկերներն են եղել, իսկ ապագա կնոջն Էդգար Գյանջումյանն այն ժամանակ դեռ չէր ճանաչում:




Մեկուկես տարի առաջ երգչուհի Նադեժդա Սարգսյանի` քաղցկեղ ունենալու մասին լուրերը շրջանառվում էին ողջ Հայաստանում: Երգչուհու «անբուժելի» հիվանդության մասին խոսակցություններն ամեն քայլափոխի էին: Նադեժդան ու ամուսինը` Դավիթ Բեջանյանը, ով այն ժամանակ արդեն սրտի հետ կապված խնդիրներ ուներ, նույնիսկ կտակ գրելու մասին էին մտածել... Այդուհանդերձ, երգչուհին որոշեց պայքարել չարիքի դեմ. այսօր արդեն ամեն ինչ անցյալում է: «Ես գիտակցեցի, որ պետք է առողջ լինեմ, քանի որ ունեմ երեխա, ում համար պիտի ապրեմ»,- ասաց նա և նշեց, որ մինչ իր առողջական խնդիրներ ունենալը սխալ էր համարում, երբ հիվանդին ասում էին ախտորոշման մասին, հիմա` ճիշտ հակառակը, քանի որ մարդը պետք է գիտակցի, թե ինչի դեմ է պայքարում:
Դժվարությունները հաղթահարել Նադեժդա Սարգսյանին օգնել է հավատն Աստծո հանդեպ.«Ես հավատում էի, որ ինձ մոտ ոչինչ չկա և չի կարող լինել, ես ավելի ուժեղ եմ, քան հիվանդությունը՚: Բուժումը սկսելուց առաջ երգչուհուն իր խորհուրդներով օգնել է Սամվել Գրիգորյանը, ով ևս անցել է այդ ճանապարհով. «Ճիշտ է նախօրոք իմանալ, թե ինչ է քեզ սպասվում: Ես պատրաստ էի դիմակայել դժվարություններին և, փաստորեն, ավելի հեշտ հաղթահարեցի ամեն ինչ»: Նադեժդա Սարգսյանին շատ է օգնել հարազատների` դստեր` Էմմիի, քույրերի ու ընկերների վերաբերմունքը. «Բոլորն ինձ ժպիտով և հավատով ճանապարհեցին բուժվելու, թեև հասկանում էին, որ հնարավոր է վերադարձ չլինի...»:
Երգչուհու կյանքում դժվարին փուլը հաղթահարելուց հետո շատ արժեքներ են փոխվել. ավելի է ամրացել հավատը, և ավելացել են առաքելությունները, նոր ծրագրեր և շատ անելիքներ ունի, իսկ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ տվեց պայքարել: «Ես նույն հասարակ մահկանացուն եմ, ուղղակի երգչուհի լինելու պատճառով ավելի ճանաչված եմ: Ուրախ կլինեմ, եթե մարդիկ օրինակ վերցնեն և իրենք էլ լավատեսորեն տրամադրվեն: Պետք է մեծ հավատ և ապրելու ցանկություն ունենալ»,- ասաց նա ու պատրաստակամություն հայտնեց իր խորհուրդներով օգնել բոլոր նրանց, ովքեր դրանց կարիքն ունեն:



Երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ չարորակ ուռուցք ունենալու լուրն իր համար սթրեսային էր, ինչի պատճառով ծանր հոգեվիճակ ապրեց: «Մեզ մոտ հիվանդության ընկալումն այլ է. մարդիկ բավականաչափ տեղեկացված չեն դրա մասին, և շատերը չգիտեն, որ հնարավոր է պայքարել չարորակ ուռուցքի դեմ: Ախտորոշմանն անմիջապես հետևում է վախն ու սարսափը»,- ասաց երգիչն ու հավելեց, որ սկզբում իր սթրեսն էլ էր պայմանավորված տեղեկատվության պակասով, սակայն ինքը կարողացավ հավաքել իրեն ու պայքարի ուղիներ փնտրել: Նա բուժման կուրսն անցել է Գերմանիայում, քանի որ գիտի` բժշկական ոլորտի լավագույն մասնագետներն այնտեղ են: Նա ցավով նշեց, որ բուժվելու համար կարևոր է նաև ֆինանսական կողմը. ոչ բոլորը կարող են հոգալ բուժման ծախսերն արտերկրում...
Երգչի կարծիքով` հիվանդության մասին ճշմարտությունը պետք է իմանան նրանք, ովքեր կարող են հաղթահարել հոգեբանական խնդիրները. «Մարդու առաջին օգնականը հենց ինքն է, սակայն եթե նա շուտ է խուճապի մատնվում, լավ կլինի չիմանա ախտորոշման մասին»: Սամվել Գրիգորյանին հիվանդությունը հաղթահարել օգնել է Աստծո և ապագայի նկատմամբ հավատը. «Ես համոզված էի, որ ինձ հետ ոչինչ չի լինելու,- ասաց նա,- հիմա կյանքն ավելի շատ եմ սիրում ու գնահատում: Կարծում եմ` սա այն դեպքն է, երբ կարելի է ասել` վերածնվեցի»:
Երգչի կողքին դժվարին պահերին եղել են հարազատներն ու հայտնի ընկերները` Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Սյուզան Մարգարյանը և երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանը:

"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia