Yerevan, 20.August.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հայաստան՝ Հայաստանի Ազգային գրադարանի օր,

ԱՄՆ՝ Անկախության օր,

Բահամյան կղզիներ՝ Թագուհու օր,

Կայմանյան կղզիներ՝ Սահմանադրության օր,

Իտալիա՝ Գարիբալդիի օր,

Լեսոտո՝ Ընտանիքի օր,

Նորվեգիա՝ Սոնի Խարալդսեն թագուհու ծննդյան օր,

Տոնգա՝ Թագավորի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1919- ընդունվել է «Հայաստանի Հանրապետության պետական-հանրային մատենադարանի մասին» ՀՀ օրենքը, որով մատենադարան-գրադարանն անցավ ՀՀ հանրային կրթության և արվեստի մինիստրության իրավասության տակ։ Հետագայում որոշում է ընդունվել հուլիսի 4-ը նշել որպես Հայաստանի Ազգային գրադարանի օր։

1921- Թիֆլիսում Կովկասյան բյուրոյի պլենումում քվեարկությամբ որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀԽՍՀ-ին։

1925 – ծնվել է ծագումով հայ, մեծանուն ամերիկյան դասական երգչուհի (մեցցո-սոպրանո) և երգահան Քեթի Բերբերյանը։

1930 – ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծագույն դերասան Մհեր Մկրտչյանը։

1944– ստեղծվել է հայկական մշակութային «Արարատ» կազմակերպությունը։

1988-կապված Ղարաբաղյան հարցի հետ՝ Հայկական ԽՍՀ-ում սկսվել է համընդհանուր գործադուլ, որը տևել է 11 օր։

1999– առաջին անգամ Հայաստանում նշվել է Հայաստանի Ազգային գրադարանի օրը։

2003- Երևանի կենտրոնում բացվել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանը։

2004- Մատենադարանի մոտ հայաստանյան միացյալ ընդդիմությունը անցկացրել է հերթական հանրահավաքը։

2009- սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական՝ 15-րդ համագումարը, որը, սպասումներին հակառակ, հաշտ ու խաղաղ է անցել: Գրողների միության նախագահ է վերընտրվել Լևոն Անանյանը։

2012- կառավարության կողմից ընդունվել է 132 հազար դրամանոց սոցիալական փաթեթ՝ 120 հազար պետական աշխատողների համար։

2017- Չել յաբինսկի մարզի Մաքսիմկա լճում նավակի շրջվելու հետևանքով ջրահեղձ է եղել 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, բոլորը՝ հայ համայնքի ներկայացուցիչներ։

2018-Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին ու հարաբերությունների մասին բանաձևին։

2025– Երևանում կայացել է «ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» բազմահազարանոց երթ։

ԱՇԽԱՐՀ

1054 –Ցուլի համաստեղությունում նկատվել է գերնոր աստղի առկայծում, որի հետևանքով առաջացել է Խեցգետնային միգամածությունը:

1631-Փարիզում բացվել է զբաղվածության և հասցեների առաջին գործակալությունը:

1776- ընդունվել է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը։

1790 –ծնվել է բրիտանացի աշխարհագրագետ և գեոդեզիստ Ջորջ Էվերեստը, որի պատվին էլ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթ Ջոմոլունգման կոչվել է Էվերեստ:

1807- ծնվել է իտալացի գեներալ և քաղաքական գործիչ Ջուզեպպե Գարիբալդին:

1817-ԱՄՆ-ում սկսվել է Էրի ջրանցքի շինարարությունը, որը միացնում է համանուն լիճը Հուդզոնի հետ:

1826- անկախության հարյուրամյակի օրը Նյու Յորք է հասել ֆրանսիացի ժողովրդի կողմից ամերիկացիներին նվիրած Ազատության արձանը:

1826-վախճանվել է Միացյալ Նահանգների 2-րդ նախագահ Ջոն Ադամսը:

1826-վախճանվել է Միացյալ Նահանգների 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը:

1837 - Բիրմինգհեմի և Լիվերպուլի միջև սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին:

1848 –առաջին անգամ հրապարակվել է Կարլ Մարքսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»:

1862 - Լուիս Քերոլը Ալիս Լիդելին պատմել է մի հեքիաթ, որը հետագայում դարձել է «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպի նախատիպը: Երեք տարի անց՝ 1865 թվականին, «Macmillan and Co» տպագրատունը տպագրել է վեպի առաջին հրատարակությունը:

1892- Սամոայում երկու անգամ իրար ետևից կրկնվել է հուլիսի 4-ը, ինչը կապված է եղել այն բանի հետ, որ երկիրն անցել է այլ ժամային գոտի:

1894- չնայած միապետականների դիմադրությանը, Հավայան կղզիներում հայտարարվել է հանրապետություն:

1903 –ԱՄՆ նախագահ Ռուզվելտը հայտարարել է խաղաղօվկիանոսային կապի ստեղծման մասին՝ Խաղաղ օվկիանոսի հատակով անցկացված մալուխի շնորհիվ:

1918- բոլշևիկները գնդակահարել են Նիկոլայ 2-րդ ցարին և նրա ընտանիքի անդամներին:

1934 – վախճանվել է ծագումով լեհ ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Մարի Կյուրին:

1941-ավարտվել է Բեսարաբիայի և Հյուսիսային Բուկովինայի բռնակցումը ԽՍՀՄ-ին:

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պրոխորովկա գյուղի մոտ սկսվել է մարդկության պատմության մեջ ամենաշատ կյանքեր խլած Կուրսկի ճակատամարտը:

1946 – Քյոնիգսբերգը վերանվանվել է Կալինինգրադ:

1946- ճանաչվել է Ֆիլիպինների անկախությունը:

1959 –Յամայկան, մնալով Վեստ-Հնդկական Դաշնությունում, ստացել է ներքին ինքնակառավարման իրավունք:

1961– խորհրդային «Կ-19» ատոմային սուզանավում տեղի է ունեցել վթար։

1975 - Կանաչ Հրվանդանը անկախություն է ստացել Պորտուգալիայից:

1976 -«Էնտեբբե» օպերացիայի շրջանակներում Իսրայելի հատուկ ծառայությունները Ուգանդայում վնասազերծել են օդանավակայանում պատանդներ վերցրած ահաբեկիչներին։ Արդյունքում զոհվել է 5 իսրայելցի, 6 ահաբեկիչ և 23 ուգանդացի: 101 պատանդ ազատություն է ստացել:

2004 - Հունաստանն առաջին անգամ դարձել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia