Yerevan, 06.October.2026,
00
:
00
BREAKING


«Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երևանի 23-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12-19-ը։ Այս տարի ևս փառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրեր՝ աշխարհի տարբեր երկրներից ընտրված ֆիլմերով, այդ թվում՝ Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր միջազգային կինոփառատոններում ներկայացված աշխատանքներով։

Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն համաշխարհային կինոյի ճանաչված ռեժիսորներ, դերասաններ, պրոդյուսերներ և ոլորտի մասնագետներ, որոնք ոչ միայն կներկայացնեն իրենց ֆիլմերը, այլև կմասնակցեն վարպետության դասերի և հանդիպումների՝ ստեղծելով մասնագիտական երկխոսության և մշակութային համագործակցության հարթակ։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը ներկայացրեց այս տարվա կարևորագույն նախաձեռնություններից մեկը՝ Կաննի կինոփառատոնի շրջանակում անցկացվող «Քննադատների շաբաթ» ծրագրի և Next Step հարթակի հետ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանը հաջորդ տարի կլինի ծրագրի ֆոկուս երկիրը, ինչը կարևոր հնարավորություն է հայ կինոյի համար։

«Դա ոչ միայն ներկայացուցչական հաջողություն է, այլև կոնկրետ արդյունք կունենա։ Կնկարահանվեն չորս կարճամետրաժ ֆիլմեր՝ հայ և եվրոպացի ռեժիսորների համահեղինակությամբ։ Այս տարվա «GAIFF Pro» կրթական հարթակի շրջանակում կընտրվեն այն չորս հայ հեղինակները, որոնք կստեղծեն այդ ֆիլմերը, իսկ հաջորդ տարի դրանք կներկայացվեն Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրում»,- ասաց Ավետիսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ հաշվի առնելով, որ հուլիսի 12-ը համընկնում է Վարդավառի տոնին, թեև ֆիլմերի ցուցադրությունները կմեկնարկեն հենց հուլիսի 12-ից։ 

Փառատոնը կբացվի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմով, որը նախկինում բացել էր նաև Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը։ Ֆիլմում ներգրավված են հայ և ֆրանսիացի դերասաններ, այն նկարահանվել է Հայաստանում և անդրադառնում է վերջին պատմական իրադարձություններին։

Հուլիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆի համերգը։ Նա նաև ընդգրկված է փառատոնի տարածաշրջանային ժյուրիում։

Կարեն Ավետիսյանը նաև հայտնեց, որ փառատոնի պատվավոր հյուրերից է լինելու օսկարակիր լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին։ «Նա Երևանում կներկայացնի իր նոր «Father Land» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում, որտեղ ռեժիսորն արժանացել է լավագույն ռեժիսորի մրցանակին։ Պավլիկովսկին նաև կանցկացնի վարպետության դաս և կհանդիպի հանդիսատեսի հետ»,- նշեց նա: 

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն՝ անդրադառնալով ժամանակակից կինոյի մարտահրավերներին, ընդգծեց, որ այսօր առավել կարևոր է ոչ թե ֆիլմերի քանակը, այլ դրանց որակը։

«Այսօր ֆիլմերը շատացել են, սակայն մտահոգիչ է, որ լավ հայկական ֆիլմերի թիվն այդքան էլ չի աճել։ Պետք է ուշադրություն դարձնել որակին և ձգտել, որպեսզի հայկական կինոն միջազգային ասպարեզում ներկայանա լավագույն աշխատանքներով»,- ասաց նա։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն էլ ներկայացրեց ծրագրային կարևոր շեշտադրումները։ Նրա խոսքով՝ փառատոնի ընթացքում տեղի կունենան մի շարք երևանյան պրեմիերաներ, ինչպես նաև կցուցադրվեն հեղինակավոր միջազգային կինոփառատոններից ժամանած ֆիլմեր։

Փառատոնի շրջանակում նախատեսված են նաև բազմաթիվ վարպետության դասեր, որոնք կվարեն պատվավոր հյուրերն ու ժյուրիի անդամները, այդ թվում՝ ավստրիացի ռեժիսոր Ջեսիկա Հաուսները, մեքսիկացի ռեժիսոր Միշել Ֆրանկոն և այլ միջազգային հեղինակություններ։ Հատուկ կրթական ծրագրով Երևան կժամանեն նաև երիտասարդ կինոգործիչների մենթորներ, որոնք կաշխատեն հայկական նախագծերի հեղինակների հետ։

Այս տարվա «Ոսկե ծիրանի» գլխավոր ուղերձը հորդոր է կինոյից սպասել ոչ թե պատրաստի բացատրություններ, այլ բացահայտումներ։ Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ ինչպես պոեզիան, այնպես էլ կինոն հաճախ խոսում է ոչ թե հստակ պատասխանների, այլ զգացողությունների, պատկերների և ներքին բացահայտումների լեզվով։

Փառատոնի գլխավոր պաստառի հեղինակը հայտնի նկարիչ և դիզայներ Իգոր Գուրովիչն է։ Նրա ստեղծած աշխատանքը, ըստ կազմակերպիչների, արտացոլում է այս տարվա գաղափարական առանցքը՝ կինոն և պոեզիան որպես ստեղծագործական ազատության և մարդկային զգայունության տարածքներ։

Հիշեցնենք՝ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun