Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը, հաղորդում է CNN-ը։
Պաշտոնական տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 2 290 մարդ, վիրավորվել՝ 11 270-ը, իսկ 12 840 մարդ մնացել է անօթևան։ Իշխանությունների գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ երկրաշարժից տուժել է շուրջ 26 400 մարդ՝ ներառյալ բնակարանային վնասները և հոգեբանական հետևանքները։
Միևնույն ժամանակ CNN-ի հետ զրուցած դատաբժշկական փորձագետը ենթադրել է, որ պաշտոնական տվյալները կարող են զգալիորեն ցածր լինել իրական թվերից։ ՄԱԿ-ը նույնպես դեռ չի հրապարակել զոհերի վերջնական թիվը և կասկածներ է հայտնել ներկայացված վիճակագրության վերաբերյալ, իսկ ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների։ Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ երկրաշարժի հասցրած տնտեսական վնասը գնահատվում է շուրջ 6,7 միլիարդ դոլար, ինչը կազմում է Վենեսուելայի ՀՆԱ-ի մոտ 6 տոկոսը։
Հետևեք մեզ՝ այստեղ



