ՀՀ նախագահի ընդունելության սրահից հեռացվել է Արարատ լեռան պատկերը
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի ընդունելության սրահից հեռացվել է Արարատ լեռան պատկերը։ Այդ մասին հայտնում է Sputnik-ի Telegram ալիքը՝ նշելով, որ նախագահի վերջին պաշտոնական հանդիպումների լուսանկարներում նախկինում պատին տեղադրված մեծ նկարը այլևս չի երևում։
Արարատ լեռը հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներից մեկն է։ 1921 թվականից այն գտնվում է Թուրքիայի տարածքում, սակայն շարունակում է առանձնահատուկ պատմամշակութային նշանակություն ունենալ Հայաստանի և աշխարհի հայության համար։
Վերջին տարիներին Արարատի խորհրդանշական դերի շուրջ Հայաստանում շարունակվում են ակտիվ հանրային քննարկումները։ Ավելի վաղ կառավարությունը որոշում էր կայացրել սահմանային անցակետերում անձնագրերի մուտքի և ելքի կնիքներից հանել Արարատ լեռան պատկերը, ինչը նույնպես լայն արձագանք էր ստացել հասարակության շրջանում։
Հետևեք մեզ՝ այստեղ



