Զբոսաշրջիկների հետ սելֆին դելֆինին սեփական կյանքն արժեցավ
LIFEԶբոսաշրջիկներն Արգենտինայի լողափերից մեկում հայտնաբերել էին ալիքի կողմից ափ նետված փոքրիկ դելֆինի: Փոխարեն դելֆինին նորից ջուրը գցելու, նրանք նետվեցին սելֆի անելու, ինչի հետևանքով կենդանին արդյունքում սատկել է, գրում է PhoneArena-ն:
Զբոսաշրջիկների ամբոխը, որը շրջապատել է կենդանուն, այնքան է դելֆինին ձեռքից ձեռք փոխանցել, որ կաթնասունը ջրազրկումից մահացել է հենց մարդկանց ձեռքերի վրա:
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ կենդանին պատկանել է լապլատյան դելֆինների տեսակին, որոնք ապրում են Հարավային Ամերիկայի ափերին ու համարվում են ամենամանր կաթնասուններից մեկը:
Wildlife Foundation in Argentina կազմակերպությունը հայտնում է, որ այս կենդանիները երկար ժամանակ չեն կարող ապրել առանց ջրի չափազանց հաստ կաշվի պատճառով: Ցամաքում կենդանու օրգանիզմը արագ ջրազրկվում է, ու դելֆինը սատկում է:
Պատրաստեց Past.am-ը



