Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներով
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռոբ Քարդաշյանը, ով տարիներ շարունակ գաղտնի է պահել իր գործունեությունը, որոշ ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է նոր ընտանեկան լուսանկարներում: Նրա քույրը՝ Քլոե Քարդաշյանը, իր 42-ամյա տարեդարձից հետո կիսվել է մի քանի լուսանկարով ։
«Ես շատ ուրախ եմ: Միայն մի քանի մարդ է բացակայում, բայց նրանք միշտ մեզ հետ են»,-կից մակագրել է Քլոեն։

Լուսանկարներից մեկում Ռոբը կեցվածք է ընդունել մոր՝ Քրիս Ջենների, քույրերի՝ Քիմի և Քորթնի Քարդաշյանների, և մոդել Բլեք Չայնայի հետ հարաբերություններից ծնված ինը տարեկան դստեր՝ Դրիմի հետ: Ռոբն ինքը քրոջ գրառման տակ թողել է հազվագյուտ մեկնաբանություն. «Մենք շատ բախտավոր ենք, որ ունենք քեզ: Մենք շատ ենք սիրում քեզ»:

39-ամյա Քարդաշյանի տեսքը իսկական անակնկալ էր երկրպագուների համար: Շատերը մեկնաբանել են, որ նա երջանիկ և թարմացած տեսք ունի: «Շնորհակալություն Ռոբին ներկայացնելու համար: Շատ հաճելի է տեսնել, որ նա լավ է»,-գրել է օգտատերերից մեկը։
Ռոբը մի քանի տարի շարունակ մեծ մասամբ անհետացել է հանրության աչքից։ Նախկինում նա խոստովանել էր, որ երկար ժամանակ տառապում էր իր արտաքին տեսքի և քաշի ավելացման հետ կապված լուրջ անվստահությունից, այդ պատճառով էլ չէր ուզում հայտնվել տեսախցիկների առջև։

«Ընտանիքում մեր միջև կոնֆլիկտներ չկան։ Ես պարզապես անհարմար եմ զգում իմ մարմնում, ուստի չեմ ուզում լինել տեսախցիկի առջև և բացվել մարդկանց առջև»,-ասել է Քարդաշյանը։
PEOPLE-ի տվյալներով՝ հայտնի քույրերի եղբայրը վերջերս իրեն շատ ավելի վստահ է զգում։ Աղբյուրը պնդում է, որ Ռոբը դարձել է ավելի հանդուրժող քննադատության նկատմամբ և այլևս չի անհանգստանում ուրիշների կարծիքների համար։ Նա նաև աստիճանաբար վերադառնում է երկրպագուների հետ շփվելուն և ավելի շատ ժամանակ է անցկացնում իր ընտանիքի հետ։
Հիշեցնենք, որ Ռոբ Քարդաշյանը լայն ճանաչում է ձեռք բերել Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի շնորհիվ, բայց վերջին տարիներին նա գրեթե ամբողջությամբ հեռացել է շոուից և վարում է անձնական կյանք։
Հետևեք մեզ՝ այստեղ



