Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Արաքսի Սարյանի ժողովածուն ներկայացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

SOCIETY

Երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանի «Հոդվածներ, զեկուցումներ, հաղորդումներ» ժողովածուն ներկայացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Գործչի դստեր` Սոֆյա Սարյանի խոսքով`ժողովածուն սպասված էր, և նրա ստեղծման հարցը քննարկվում էր դեռ Արաքսի Սարյանի կենդանության օրոք:

«Ավաղ, նա չհասցրեց դա անել: Ես իմ պարտքը համարեցի կազմել ժողովածու այն բոլոր նյութերից, որոնք նա հրատարակել էր կամ գրանցել իր արխիվում: Կարևոր է պահպանել և սերունդներին փոխանցել Արաքսի Սարյանի`որպես մեր երաժշտագիտական մտքի լավագույն ավանդների ժառանգորդի խոսքը: Նա կարողանում էր ամեն մի երաժշտի,կոմպոզիտորի, կատարողի արժևորել, գնահատել, բնութագրել այնպես, որ նա երևար իր նշանակությամբ և ներդրմամբ: Միևնույն ժամանակ`դիտում էր հայ երաժշտական մշակույթի համատեքստում: Նեցուկ էր իսկականին և ճշմարիտին»,-«Արմենպրես» -ի հաղորդմամբ`նշեց նա:

Սոֆյա Սարյանի համոզմամբ`այն ուղղված է հատկապես երիտասարդաներին, որպեսզի նրանք ծանոթանան մեր կոմպոզիտորներին:

Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Արևշատյանի խոսքով` Արաքսի Սարյանի ներկայությունը շատ նշանակալից է եղել մեր երաժշտական-հասարկական կյանքում:

«Նա իրեն դրսևորել է և' իբրև գիտնական, և' հրապարակախոս, և' դասախոս, և' գրաքննադատ : Վարել է բազմակողմանի գործունեություն: Կարծում եմ, որ գիրքը կգտնի իր ընթերցողին, և օգտակար կլինի հատկապես երիտասարդ երաժշտագետների համար`սովորեցնելով, թե ինչպես պետք է շարադրել գիտական խոսքը: Ժողովածուում նրա ամբողջ գործունեությունն է`60-ականներից մինչև վերջին հրապարակումները: Նրա ուշադրության կենտրոնում է եղել ազգային երաժշտական մշակույթն իր բոլոր դրսևորումներով»,-շեշտեց նա`հավելելով, որ գրեթե որևէ կողմ չի մնացել Սարյանի գիտական հետաքրքրություննեից դուրս:

«Սա առաջին հետմահու ժողովածուն է: Գիրքը բաղկացած է չորս բաժիններից»,-հավելեց Աննա Արևշատյանը:

Շնորհանդեսին հաջորդեց համերգային հատվածը:

Արաքսի Սարյանը հայ երաժշտագիտության մեծերից էր ու մանկավարժական գործի նվիրյալ: Երաժշտագետը մասնակից էր Հայաստանի երաժշտական կյանքի բոլոր ոլորտներում կատարվող գործընթացներին։ Մանկավարժի, գիտնականի ու հասարակական գործչի՝ շուրջ հիսուն տևած աշխատանքային ուղին ընթացավ երաժշտական դպրոցներում, Ռադիոկոմիտեում, Գիտությունների ազգային ակադեմիայում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նա երկար տարիներ ղեկավարել է ՀՀ պետական մրցանակի հանձնաժողովը` երաժշտական արվեստի բնագավառում։ Արաքսի Սարյանն անցել է երաժշտագիտական լուրջ դպրոÖ ` իր ուրույն հետքը թողնելով հայ երաժշության պատմության մեջ: Նրա գիտական հետաքրքրությունների գլխավոր թեման եղել է Հայ քաղաքային երգը: 1960-ականներին Ազգագրության ինստիտուտում նա սկսեց զբաղվել հայ երաժշտագիտության համար դեռևս չուսումնասիրված այս թեմայով: Իր գործունեությամբ լուսաբանեց ու հարթեց հայ կոմպոզիտորական, կատարողական արվեստի բազմաթիվ խնդիրներ: Այդ են վկայում տասը մենագրությունը, գրքերի թարգմանությունները, շուրջ հիսուն գիտական հոդվածները, բազմաթիվ հրապարակումները պարբերական մամուլում, զեկուցումները հայաստանյան և միջազգայի ն գիտաժողովներում:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation