ՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան
BLOGՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Դուք ինչպե՞ս եք պաշտոն բաժանում, գուցե լինի է ընտրությունների երկրո՞րդ փուլ։ Ինչո՞ւ եք շտապում։ Ինչո՞ւ եք շտապել Ռուբեն Ռուբինյանին կարգել ԱԺ նախագահ, ես հարց ունեմ. Ռուբեն Ռուբինյանն իր ուսանողական տարիներին ի՞նչ գործունեությամբ է զբաղվել, երբ եղել է Թուրքիայում։
Նրան առաջիններից մեկը, որ շնորհավորել է՝ թուրք գործընկերը՝ Սերդար Քըլըչն է, մաղթել է «շարունակական հաջողություններ»։ Հաջողություններ ո՞ւմ համար, Թուրքիայի՞։ Ժողովուրդը շատ հարցեր ունի։
Ինչ վերաբերում է Փաշինյանի շտապողականությանը․ նախ՝ նա իր հաղթանակի մասին հայտարարել է, երբ ընդամենը 10% քվեաթերթիկների հաշվարկ էր ընթանում։ Դա խոսում է նրա մասին, որ Փաշինյանը հասկացել էր՝ չի հաղթում։
Հիմա էլ, երբ դեռ որոշում չկա ՍԴ-ի կողմից՝ պաշտոններ են բաժանում։ Ակնհայտ է, որ Փաշինյանը չի ուզում երկրորդ փուլ, որովհետև վստահ չի, որ այն ռեսուրսը, որ կիրառել է՝ էլի կկարողանա կիրառել։
ՍԴ-ից ակնկալիքը հետևյալն է․ ապացուցել, որ ՀՀ-ում կա և՛ Սահմանադրություն և՛ կա սահմանադրականություն, հենց սրա մասին այսօր ՍԴ-ում իր ելույթի ժամանակ մեջբերեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Ժողովուրդը, անկախ վերապահումներից ՍԴ-ի վերաբերյալ, հույս ունի, որ ՍԴ-ն կծառայի ժողովրդի, ժողովրդավարության շահերին։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



