Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Գաբի Գալոյան. «Ես այդպիսի բախտ չունեցա, որ ինչ-որ մեկի թեթև ձեռքով հայտնվեմ շոու բիզնեսում»

LIFE

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Գաբի Գալոյանը հայկական շոու բիզնեսում հայտնվեց «Երանի» երգով, իսկ նրա «Դավաճան ես»  տեսահոլովակը համեմատեցին Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակներից մեկի հետ, ոմանք վստահ էին` այդ քայլն արված էր  PR-ի համար: Երգչուհուն շատերը տեսան Առաջին ալիքի «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում, որտեղ էլ գնահատեցին նրա դերասանական խաղը: BlogNews.am-ի հետ անկեղծ զրույցում նա պատմել է կյանքում ունեցած կորուստների, այն տղամարդու մասին, ում կցանկանար տեսնել իր կողիքին և թե ինչպես հայտնվեց հայկական շոու բիզնեսում:

- Ընդունված կարծիք կա հասարակության մեջերբ արտիստը հայտվում է շոուբիզնեսումասում են` ինչ-որ մեկի թեթև ձեռքով էրԴու ինչպե՞ս «հայտնվեցիր»։ Արդյո՞ք ինչ-որ մեկի թեթև ձեռքով:

- Ես ինքս երեք տարի աշխատելով` գումար հավաքեցի «Երանի» երգիս համար և գնացի այն: Այդ երգը ինձ որոշ չափով ճանաչում բերեց, այդ երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է : Ես նույն կերպ շարունակում եմ աշխատել, ինձ ոչ ոք չի օգնում, չունեմ հովանավոր, պրոդյուսեր. ես այդպիսի բախտ չունեցա, որ ինչ-որ մեկի թեթև ձեռքով հայտնվեմ այս ասպարեզում:

- Հայկական շոու բիզնեսում մնալը և, այսպես ասած, ինտեգրվել այդ ընտանիքումհեշտ չէդա քեզ հաջողվե՞ցթե՞ չես էլ փորձում ինտեգրվել։

- Ես դեռ չեմ էլ գիտակցում, որ հայկական շոու բիզնես ասվածի մասնիկն եմ, երբեք չեմ էլ փորձել դառնալ այդ ընտանիքի անդամ, առանձնապես ոչ ոքի հետ չեմ էլ շփվում, պարզապես ունեմ կոլեգաներ և ընկերներ, ովքեր գործում են այս ասպարեզում:

- Գաղտնիք չէոր մեր օրերում տեսահոլովակ նկարահանելը թանկ հաճույք է։ Շատ եմլսում, որ արտիստներն իրենց ծախսած գումարը հետո չեն կարողանում «հանել»Դուէլ ես բախվում այս խնդրի հետ

- Այո, ճիշտ է։ Իրականում, հսկայական գումարներն են ծախսվում գործի մեջ, սա էլ մեր բիզնեսն է: Տարիներ առաջ մեր ծախսած գումարը հետ էր բերվում, իսկ հիմա ցավոք սրտի` ոչ, քանի որ փոփոխությունները դեպի հետ են գնում: Այս պահին ես աշխատում եմ փոքրիկ լսարանիս համար, առանց որևէ օգուտի:

- Հետաքրքիր է, ի՞նչ ես կարծումայսօր երգչուհու մասնագիտությունը շահութաբե՞րէ։

- Շահույթն այս պահին միայն  հանդիսատեսի սերն է։

Շատերն այսօր միայն երգում են կոմերցիոն երգերոմանք էլ շեղվեցին այնհիմնական ժանրիցորով սկսել էինԴու էլ վերջերս ներկայացրիր կոմերցիոն երգ,մինչդեռ այլ ժանրում էիր սկսելՀիմա ի՞նչ, որոշել ես ավելի գումար բերող երգե՞ր ներկայացնել: 

Ես ի սկզբանե մեծ պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա, աշխատել երկու լսարանի համար` երգել կոմերցիոն երգեր, իսկ մեկ այլ լսարանի համար՝ ֆոլկ: Սակայն իմ հիմնական ժանրը համարում եմ հայկական ֆոլկ երաժշտությունը, դա արյանս մեջ է, ընտանիքս է սերմանել, ինչը փոխել չեմ կարող և հետագայում պատրաստելու եմ գործեր ֆոլկ ժանրում:

Չնայած քո տեսահոլովակը համեմատեցին Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակիհետդու էլ ի պատասխան ասացիրոր հաջորդ գործն այնպես կանեսոր նման չլինի:Ի՞նչ նոր աշխատանք ես պատրաստում

- Տեսահոլովակիս կերպարը համաձայնեցրած էր միջազգային ստանդարտներին համապատասխան պարող աղջկա հետ: Ես շոկ եմ ապրել այդ նմանությունից և ինքս մտածում եմ, որ ես և Լիլիթը բացարձակ տարբեր ենք թե՛ ձայնի տեմբրով, թե՛ էներգետիկ դաշտով: Հաջորդ աշխատանքիս վերաբերյալ փակագծերը չեմ ուզում բացել

-Կապված տեսահոլովակի հետշատերն էլ այն որպես PR քայլ դիտեցինոր այն ավելիշատ քննարկվի

Ծիծաղելի է:

Վերջերս հեռուստադիտողը քեզ տեսավ «Ընտանյոք հանդերձ» սիթքոմումՀիմա, երբարդեն սիթքոմը եթերում չէ, ինչպե՞ս կվերլուծեսորքանո՞վ էր քեզ այն պետք

- Երբ սիթքոմում նկարահանվելու առաջարկ ստացա, երկար էի մտածում։ Երբ ծանոթացա կազմի հետ, անմիջապես համաձայվեցի: Մեծ պատիվ և մեծ դպրոց էր այդպիսի դերասանների հետ նկարահանվելը:

 

- Կարող ես ասելոր դերասանի կարգավիճակում լինելն էլ քո սրտով էր և արդյո՞քկան  նոր առաջարկներ։

- Դերասանական ասպարեզում հայտնվելը փորձ էր և հետաքրքրություն` արդյո՞ք կարող եմ հաղթահարել, թե ոչ: Ի զարմանս ինձ, արձագանքներն ավելի դրական էին՝ ի տարբերություն տեսահոլովակիս արձագանքների: Երկու առաջարկ արդեն եղել են, որոնցից հրաժարվել եմ: Ես մասնագիտությամբ երգչուհի եմ և դերասանական որոլտում ծավալուն աշխատանք կատարելու ցանկություն չունեմ:

- Բնականաբարեթե հայտնի մարդ եսապա քննարկվում է ամեն ինչ։ Վերջինշրջանում ամենատարածված քննարկումը պլաստիկ վիրահատություններն ենԴու էլանմասն չեսասում են` փոխել ես շրթունքներիդ ձևն և վիրահատել քիթդ

- Երկու տարի առաջ փոխել եմ շրթունքներիս ձևը, և ոչ ոքի համար դա գաղտնիք չէ: Այլ վիրահատություններ չունեմ և ինձ այսպես դուր եմ գալիս։ Ի տարբերություն շատերի՝ ինձ համար հիվանդագին չէ դարձել պլաստիկ վիրաբույժներին դիմելը:

- Իրականում ինչպե՞ս ես արձագանքում տարատեսակ ասեկոսեներին ևմեկնաբանություններին։

- Տարիներ առաջ չկային սոցիալական ցանցեր և մարդիկ հնարավորություն չունեին ինքնաարտահայտվելու: Ուրախ եմ, որ հիմա կա հնարավորություն խոսելու, թեթևանալու, բայց կխնդրեի մի քիչ կոռեկտ լինել մեկնաբանելիս, որովհետև ցանկացածիս մեկնաբանությունը մեր ընտանիքի և դաստիարակության հայելին է:

- Հարցոր քեզ հաճախ են տալիս։

- Ե՞րբ ես ամուսնանալու։

- Դե, այդ դեպքում ես էլ հարցնեմ, ե՞րբ ես ամուսնանում: Կարծում եմ` մի տարիք կա, երբ ամեն անգամ կենաց խմելուց միշտ ասում են` դե այս տարի ամուսնանաս։

- Դեռ չեմ գտել այն տղամարդուն, ում հետ հոգեկան ներդաշնակություն կգտնեմ, այդ պատճառով էլ կյանքումս ոչ ոք չկա

- Այն ստանդարտ հարցերից. Ի՞նչ տղամարդ է պետք Գաբիին։

- Ես տղամարդու մեջ հայր եմ փնտրել միշտ։ Ուզում եմ այնպիսի ամուսին լինի կողքիս, որ ինձ երեխայի պես կխնամի։

- Վստահ եմ` տղամարդկանց ուշադրության պակաս չունես, բայց ասա, կարողանո՞ւմ ես արդյոք տարբերել կեղծ խոստումը իրականից։

- Ինձ հետ տղամարդիկ անկեղծ են, կեղծ լինելու կարիք էլ չկա, ես ինտուիտիվ զգում եմ շինծու վերաբերմունքը:

- Տաբուներ ունե՞ս, որոնք երբեք չես անի: 

- Չեմ կարող ցավեցնել մեկ այլ կնոջ` կտրելով նրա աճեցրած ծառը, չեմ կարող խաբել ինքս ինձ, չեմ կարող ցավեցնել մեկին և հետո գլուխս հանգիստ խղճով բարձին դնել։

- Հետաքրքիր է` խոսում ես ցավեցնելու մասին, իսկ քեզ ցավեցրե՞լ են: Ինչպե՞ս ես դուրս գալիս այդ վիճակից։

- Ցավ ցանկացածս ենք ապրում։ Դեռևս ամենամեծ ցավը հորս կորուստն է եղել, որի հետ ոչ մի կերպ չեմ կարողնում հաշտվել: Երաժշտության օգնությամբ բուժում եմ վերքերս։

- Վերջին անգամ ի՞նչն է քեզ ստիպել արտասվել։

- Հերթական զինվորի կորուստը։

- Ուզում եմ ամփոփել մեր զրույցը։ Ուզում եմ ասես, թե ի՞նչ է այսօր քեզ պակասում։Այսինքն, երբ գլուխդ դնում ես բարձին, ինչի՞ մասին ես մտածում։

- Ուզում եմ ժողովուրդս առանց ցրկանքների ապրի, ուզում եմ անլույս տարիների միասնականությունը և հավատը վերականգնվի, առողջ մթնոլորտում եմ ուզում ապրել։ Որքան էլ հաջողակ լինենք, միևնույն է՝ լիակատար երջանկության համար մարդ պետք է առողջ և խաղաղ հասարակության մեջ ապրի:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Դիանա Բոստանչյանի

Ոճաբան և արտ-տնօրեն` Մանուկ Ալեքսանյան

Դիմահարդար` Աշխեն Կոստանդյան-Նազարյան

Վարսահարդար` Նարեկ Բաբայան

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference