Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետ Աբրահամյանը դրական է գնահատել տրասնպորտի և կապի նախարարության աշխատանքը

SOCIETY

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման ծրագրով  իրականացվել են  5,9 մլրդ դրամի աշխատանքներ, այդ թվում՝  3464.5 կմ ձմեռային և 2978.9 կմ ամառային ճանապարհների պահպանման աշխատանքներ: Կատարվել է 1720 կմ երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հավածների ծածկի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, ավարտվել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների ցանցի տեսաձայնագրությունը և այլն:

Գ. Բեգլարյանը նշել է, որ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով` շուրջ 3.2 մլրդ դրամի հաշվին, իրականացվել են 43.09 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ շահագործման է հանձնվել  3.2 կմ երկարությամբ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը: Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխա­տանք­ների իրականացման նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրվել է 5,24 մլրդ դրամ:  Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ենթածրագրի շրջանակներ ում 2015թ. կնքվել է 1,0 մլրդ դրամ ընդհանուր արժեքով Դիլիջանի թունելի հիմնանորոգման պայմանագիրը. արդեն սկսվել են աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2016-2017թթ:

Նախարարի խոսքով՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում  նախատեսվում էր իրականացնել շուրջ 97 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վերանորոգում:  Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած տնտեսումների հաշվին կհիմնանորոգվեն ևս 38 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհահատվածներ:

Անդրադառնալով «Հյուսիս հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրին, նախարար Բեգլարյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի մասնակցությամբ 2015թ դեկտեմբերի 29-ին բացվել է ծրագրի Տրանշ 1-ի՝ շուրջ 31կմ երկարությամբ Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի երկկողմանի երթևեկությունը: Տրանշ 3-ի շրջանակներում կառուցվելիք Լանջիկ-Գյումրի 27,5կմ հատվածի շինարարության տեխնիկական վերահսկող կազմակերպություն է ընտրվել Իտալական կոնսորցումը, իսկ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը կիրականացնի կառուցման աշխատանքները: Տրանշ 3-ի Թալին-ԼանջիÕ ¯ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների համար հայտարարվել է միջազգային մրցույթ, արդյունքներն ամփովել են, պայմանագիրը կնքման փուլում է:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ վարկային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերը գերակատարվել են՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր 1-ին Տրանշով՝ 2 մլրդ դրամով, և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով՝ 8 մլրդ դրամով: 2015թ  ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 944.8 մլն դրամ տուրք և ոչ հարկային եկամուտներ պլանավորված  712.6 մլն  դրամի  դիմաց:  Նշվել է , որ միջպետական 22 երթուղիների սպասակման համար հայտարարվել է մրցույթ, իսկ երթուղիների սպասարկման համար 27 օտարերկրյա փոխադրողներին տրվել են 81 թույլտվություններ:  

Վարչապետ Աբրահամյանը  դրական է գնահատել տրասնպորտի և կապի   նախարարության աշխատանքը և նշել, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝  պետական, միջպետական և համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման, գյուղական բնակավայրերում տրանսպորտի կազմակերպման:

Կարևորելով Իրանի հետ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը,  գործադիրի ղեկավարը հանձնարարել է ակտիվացնել քննարկումները դրանք գործնական փուլ տեղափոխելու համար:

 

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future