Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Յասեր Ալ-Միսհալը հայտարարել է հրաժարական տալու մասին՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի անհաջող ելույթներից հետո։
Ֆեդերացիայի արդեն նախկին ղեկավարը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ դիմելով երկրպագուներին և մեկնաբանելով իր որոշումը.
«Ես և տնօրենների խորհրդի իմ գործընկերները գործադրել ենք բոլոր հնարավոր ջանքերը սաուդյան ֆուտբոլի զարգացման համար և ձգտել ենք արդարացնել մեր երկրի ու երկրպագուների սպասելիքները:
Սակայն Աշխարհի առաջնության հաջորդ փուլ դուրս չգալն այն արդյունքն է, որը չի համապատասխանում մեր ընդհանուր հավակնություններին: Ես ստանձնում եմ դրա ողջ պատասխանատվությունը և ներողություն եմ խնդրում բոլորից, ովքեր հույս ունեին հավաքականին տեսնել ավելի արժանի դիրքում:
Ելնելով այն համոզմունքից, որ պատասխանատվությունը պահանջում է հնարավորություն ընձեռել նոր փուլի համար, ես որոշում եմ կայացրել չշարունակել աշխատանքս մինչև ընթացիկ ժամկետի ավարտը: Գործող ընթացակարգերի համաձայն՝ կմեկնարկի տնօրենների նոր խորհրդի ընտրությունների գործընթացը:
Ես լքում եմ պաշտոնս, բայց կշարունակեմ ծառայել հայրենիքիս և աջակցել այն ամենին, ինչը նպաստում է սաուդյան սպորտի զարգացմանն ու հաջողություններին: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են մեզ այս ճանապարհին, ինչպես նաև մեր երկրպագուներին: Ներողություն եմ խնդրում, եթե չենք արդարացրել ձեր սպասելիքները»:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ Մունդիալ-2026-ի փլեյ-օֆֆ՝ խմբային փուլում վաստակելով ընդամենը 2 միավոր և զբաղեցնելով վերջին տեղն իր քառյակում:
Հետևեք մեզ՝ այստեղ



