Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Որոշ դեպքերում անտեսվում են Թուրքիայի կողմից եվրոպական անվտանգությանը տրամադրվող անփոխարինելի առավելությունները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոսելով ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության մասին։
«Չնայած մեր ներդրմանը, անհերքելի է, որ որոշ դեպքերում անտեսվում են Թուրքիայի կողմից եվրոպական անվտանգությանը տրամադրվող անփոխարինելի առավելությունները։ Որպես Դաշինքի եվրոպական բաղադրիչի զարգացման մեջ ձայն ունեցող երկիր՝ մենք ձգտում ենք մասնակցել մայրցամաքում պաշտպանության և անվտանգության բոլոր նախաձեռնություններին։ Մենք հույս ունենք ձեր՝ որպես խորհրդարանականների, հետաքրքրության և աջակցության վրա՝ Թուրքիային Եվրամիության պաշտպանության և անվտանգության նախաձեռնություններում ընդգրկելու հարցում»,- ասել է Էրդողանը։
Ըստ նրա՝ նեղ քաղաքական շահերի պատճառով Թուրքիային պաշտպանությունից բացառելը «ոչ մեկին օգուտ չի բերի»։
«Մենք պետք է դաշինքի [ՆԱՏՕ] շրջանակներում ստեղծենք անվտանգության և պաշտպանության ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Հետևեք մեզ՝ այստեղ



