Yerevan, 25.September.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետը կարևորել է ներդրումների ներգրավման ուղղությամբ ՀՀ դեսպանատների աշխատանքի ակտիվացումը

POLITICS

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից,  արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը զեկուցել է, որ ՀՀ Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և հանձնարարականների հիման վրա ՀՀ ԱԳՆ-ն շարունակել է աշխատանքները՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կա զմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության ամրապնդմանը,  բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացմանը և այլն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում շարունակվել են ջանքերը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման, միջազգային իրազեկվածության բարձրացման, ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով: Հազարավոր միջոցառումներ են կազմակերպվել ողջ աշխարհում: Մի շարք պետությունների ղեկավարներ, խորհրդարաններ, միջազգային կազմակերպություններ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հատուկ հայտարարություններ և բանաձևեր են ընդունել: Համաշխարհային հնչեղություն է ստացել Հռոմի Պապ Ֆրա նցիսկոս I-ի՝ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում անցկացրած հատուկ պատարագը և ուղերձը: Ապրիլի 24-ին Երևանում կայացած միջոցառումներին մասնակցել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահները, մի քանի տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ Մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից նախաձեռնված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որով և դեկտեմբերի 9-ը սահմանվել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:

2015 թ. Հայաստանը շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Շարունակվել և արդյունավետ ընթացք է ունեցել տարբեր ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցությունը: 2015 թ. հունվարից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից և նոր հնարավորություններ է բացում տնտեսական զարգացման համար: Իսկ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների նոր իրավական հիմք հանդիսացող համաձայնագր ի շուրջ բանակցությունների մեկնարկով նոր թափ է հաղորդվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը։ Սեպտեմբերին Հայաստանն ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը՝ հանդես գալով ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման նախաձեռնություններով: Հոկտեմբերին Երևանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովը, որին մասնակցել է անդամ և դիտորդ 80 երկրի և ՖՄԿ քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ շարունակվել և ակտիվորեն զարգացել են բարեկամական հարաբերությունները տարբեր երկրների հետ, աշխատանք է տարվել համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ: Արդյունավետ է ընթացել միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն կառույցների հետ գործակցությունը: Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է նաև հաշվետու տարում իրականացված բարձրաստիճան փոխայցերին, որոնք նպաստել են երկկողմ կապերի սերտացմանը և փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը:

Ջանքեր են գործադրվել միջազգային տնտեսական կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ կապերի զարգացման, տարբեր երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման, հայկական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման, օտարերկրյա ներդրումների խրախուսման, Հայաստանի տնտեսական և զբոսաշրջային հնարավորությունների ներկայացման ուղղություններով: Նախաձեռնվել և անցկացվել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների նիստեր, գործարար համաժողովներ, հայկական արտադրանքի ցուցադրություններ:

ԱԳՆ ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ճգնաժամային իրավիճակներում հայտնված քաղաքացիների օժանդակության հարցերը. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության և հյուպատոսական հիմնարկների կողմից սպասարկվել է շուրջ 137000 քաղաքացի: Փոփոխություններ են կատարվել գործող իրավական ակտերում, որոնցով կանոնակարգվել և դյուրացվել են քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունները: ՀՀ ԱԳՆ իրավասության շրջանակում շարունակվել է աջակցության ցուցաբերումը սիրիահայերին, լիբանանահայերին և իրաքհայերին: Աշխատանք է տարվել սիրիահայության անվտանգության, օժանդակության տրամադրման և Սիրիայի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերի լուծման ուղղությամբ:

2015 թ. ստորագրվել է 89 միջազգային պայմանագիր և 21 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվել է 68 և ուժի մեջ է մտել 42 միջկառավարական, միջպետական և միջգերատեսչական փաստաթուղթ: ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվել և ընդունվել է շուրջ 80 իրավական ակտի նախագիծ:

Դրական գնահատելով ԱԳՆ 2015 թ. կատարած աշխատանքը՝ վարչապետը նշել է, որ հսկայական աշխատանք է կատարվել և´ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, և´ ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքականության ձեռքբերումների առումով: Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ կարևոր խնդիր է շարունակում մնալ օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի ակտիվացումը:  Այս առումով Հովիկ Աբրահամյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետ ԱԳՆ նպատակաուղղված ա շխատանքների համակարգված և համատեղ իրականացումը:

 

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities