Ինչ կարող է ասել Ձեր մասին Ձեր հոնքերի ձևը
LIFEBlognews.am-ը գրում է.
Ձեր հոնքերի ձևն ի՞նչ կարող է ասել Ձեր մասին: Այսպիսով՝ իդեալական են համարվում լայն, երկար հոնքերը: Հոնքերի ձևը, գույնը, թավությունը նշանակում են ապրումների, խելքի ու բնավորության հավասարակշռվածություն: Կոշտ հոնքերը վկայում են հակառակը: Դիմագետների կարծիքով՝ հոնքերն արտահայտում են փոխհարաբերությունները մերձակա շրջապատի հետ:
Հոնքերի հաճելի ձևը նշան է, որ դրանց տերը հաշտ ու համերաշխ է շրջապատողների հետ:
Երբ թավ հոնքերի արտաքին ծայրերը սուր-սուր ցցվում են վեր, ասում են, որ դա նշան է շռայլ հոգու և արիության: Այդպիսի մարդուն համարում են հաջողության համար ծնված:
Հոնքերի ցած իջնող արտաքին ծայրերը վեր են հանում ամոթխածությունը: Իսկ երբ այդպիսի հոնքերի ձևն ու գույնը թվում են անկենդան, համարվում է, որ դա ներքին եռանդի սպառումից է:
Եթե տղամարդն ունի հարթ ու երկար հոնքեր, և այդ հոնքերը հաճելի մաշկի ֆոնի վրա են, ապա նա խելացի մարդու համբավ ունի: Նման հոնքերով կինը համարվում է պչրուհի, նրանից ամեն ինչ կարելի է սպասել:
Կարճ հոնքերը միշտ հակառակն են նշանակում: Սակայն կարճ, բայց թավ հոնքերը նախազգուշացնում են բռնկվող խառնվածքի մասին:
Եթե հոնքերը թավ են, ապա դրանց տերը «դիվային» խառնվածք ունի: Թավ հոնքերը միշտ մատնանշում են ըմբոստություն, համառություն, անհամաձայնություն:
Թավ, հաստ, միացած հոնքերն արտահայտում են իշխելու անկասելի ձգտում: Այդպիսի հոնքերով կինն ուժեղ բնավորության տեր է, նա հարմար չէ տանտիկնոջ ավանդական դերին:
Բարձր հոնքերը նպատակասլացության նշան են, իսկ չափազանց ցածր հոնքերը վկայում են հակառակը:



