Մեղրու բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել առաջին նորածինը
SOCIETYՕրեր առաջ բացված Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում փետրվարի 19-ին գրանցվել է առաջին երեխայի ծնունդը: Ագարակ քաղաքի բնակչուհի առաջնածին Մ. Գ-ն լույս աշխարհ է բերել 3500գ քաշով, 51 սմ հասակով առողջ տղա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ծնունդն ընդունել է Մեղրու բժշկական կեն տրոնի երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մանկաբարձ-գինեկոլոգ՝ Մարտին Խաչատրյանը:
Հանրապետության նախագահի մարզերի համաչափ զարգացման ծրագրի իրականացման արդյունքում Սյունիքի մարզի բոլոր համայնքների բնակիչները ստիպված չեն լինի որակյալ բժշկական օգնություն ստանալու համար հասնել մայրաքաղաք, նրանք հնարավորություն ունեն ախտորոշվելու և բուժվելու տեղում:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



