Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Ամփոփվել են Սփյուռքի նախարարության 2015թ. կատարած աշխատանքները

SOCIETY

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ սփյուռքի  նախարարության 2015թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ նախարարությունն ակտիվորեն մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստերի նախապատրաստական և կազմակերպչական բոլոր աշխատանքներին: Մասնավորապես, ապահովել է Պետական հանձնաժողովի սփյուռքյան անդամների, տարածաշրջանային հանձնախմբերի նախագահների (ներկայացուցիչների) մասնակցությունը հանձնաժողովի նի ստերին, ինչպես նաև մասնակցել անհրաժեշտ տեղեկատվական և քարոզչական բնույթի նյութերի պատրաստման և տարածման աշխատանքներին (50 երկրում առ այսօր գործում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային 61 հանձնախումբ): Ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ծրագրե­րի շրջանակներում Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվե լ է «Ցեղասպանության հանցագործության կանխարգել­ման և պա­տա­ս­խանա­տվության միջազգային իրավական հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը: 

Նախարարի խոսքով՝ «Սփյուռքահայերի ինտեգրման գործընթացի կազմակերպում» ծրագրի շրջանակում լուծվել են Հայաստանում հաստատված, սիրիահայերի և իրաքահայերի բազմաթիվ իրավական, սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրներ, կազմակերպվել են մշակութային միջոցառումներ, ամառային ճամբարներ, տարեմուտի երեկոներ, արևելահայերեն և ռուսաց լեզվի դասընթացներ:

Ըստ նախարարի՝  Հայոց լեզվի տարածման և հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացման, այդ թվում` նորարարական մեխանիզմների կիրառմամբ, նպատակով ձեռնարկվել են աշխատանքներ մի քանի ծրագրերի շրջանակներում: «Հայոց լեզվի հեռուստադպրոց» ծրագրով հայկական համայնքներ է սփռվել հեռուստադպրոցի երեք տասնյակ դասաժամ, շարունակվել է արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը փոխարկչի ընդլայնման աշխատանքները, Սփյուռքի կրթական հաստատություններին տրամադրվել է շուրջ 46 000 կտոր ուսումնական նյութ, նախարարության օժանդակո ւթյամբ Սփյուռքում ստեղծվել են 15 նոր մեկօրյա դպրոցներ, կազմակերպվել է «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» համաժողովը, կրթական տարբեր խնդիրներին նվիրված հեռակոնֆերանսներ և այլն:

Նախարար Հակոբյանը հայտնել է նաև, որ կառավարության համապատասխան որոշումներով հաստատվել են Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն», «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի և «Սփյուռք» ամառային դպրոց» 2015 թվականի ծրագրերը և միջոցառումների ցանկը:

Հովիկ Աբրահամյանը դրական գնահատելով Սփյուռքի նախարարության աշխատանքը՝ ընդգծել է, որ  գերատեսչության կողմից մեծ աշխատանք է կատարվել, և 2015 թվականին նախարարության ակտիվ մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդտարելիցի միջոցառումներին՝ ակնառու է եղելԳործադիրի ղեկավարը կարևորել է սփյուռքահայ գործարարների ակտիվներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում և  այդ համատեքստում անհրաժեշտ համարել  Հայաստանում սփյուռքահայգործարարների  մասնակցությամբ բիզնես ֆորումների անցկացումը:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future