Yerevan, 01.October.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկները

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո գործող իշխանությունն իր լեգիտիմությունը կառուցում էր երկու հիմնական պնդման վրա։ Առաջինն այն էր, որ ունի ժողովրդի լայն և անվերապահ աջակցությունը, իսկ երկրորդը՝ որ Հայաստանում վերջնականապես ավարտվել է ընտրակեղծիքների ժամանակաշրջանը, ապահովվել են ազատ և արդար ընտրություններ, իսկ քաղաքացիների կամարտահայտությունը պաշտպանված է ցանկացած միջամտությունից։

Տարիներ շարունակ հենց այս երկու գաղափարներն էին իշխանության քաղաքական հռետորաբանության հիմքում։ Դրանք ներկայացվում էին որպես հետհեղափոխական Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներ։ Սակայն վերջին ընտրություններից հետո ծավալված քաղաքական զարգացումները, արդյունքների վիճարկումը, ընդդիմության մեղադրանքներն ու իրավական գործընթացները ցույց են տալիս, որ այդ պատկերացումները լուրջ փորձության առաջ են կանգնել։

Առաջին հերթին հարցականի տակ է դրվում համաժողովրդական աջակցության մասին թեզը։ Իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ արտահայտում են ժողովրդի մեծամասնության կամքը և իրենց որոշումները բխում են հենց այդ մանդատից։ Սակայն քաղաքական գիտության տեսանկյունից ընտրություններում հաղթանակը դեռևս չի նշանակում համաժողովրդական աջակցություն։ Այդպիսի գնահատականի համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունը վայելի ընտրողների մեծամասնության վստահությունը և ձևավորվի հասարակական լայն համաձայնություն։

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխող ուժը չի ստացել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների կեսից ավելին։ Այս հանգամանքը հիմք է տալիս պնդելու, որ ընտրողների զգալի մասը չի աջակցել գործող իշխանության քաղաքական օրակարգին։ Այդ պայմաններում «համաժողովրդական իշխանություն» ձևակերպումը, առնվազն քաղաքական գնահատականների մակարդակում, դառնում է վիճելի։

Այս պատկերը հատկապես ուշագրավ է այն պատճառով, որ իշխանությունը մասնակցում էր ընտրություններին՝ ունենալով ինստիտուցիոնալ զգալի առավելություններ։ Գործող իշխանությունն իր տրամադրության տակ ուներ պետական կառավարման համակարգի հնարավորությունները, տեղեկատվական առավելությունը, արտաքին գործընկերների հետ անմիջական հաղորդակցությունը և պետական օրակարգը ձևավորելու լծակները։ Ընդդիմությունը, իր հերթին, պնդում էր, որ կիրառվել են վարչական ռեսուրսներ, իրավապահ համակարգի հնարավորություններն օգտագործվել են քաղաքական հակառակորդների նկատմամբ, իսկ մրցակցային պայմանները հավասար չեն եղել։

Միաժամանակ իշխանությունը վայելում էր նաև արևմտյան մի շարք գործընկերների բացահայտ քաղաքական աջակցությունը։ Եթե նույնիսկ այսպիսի պայմաններում չի հաջողվում ստանալ ընտրողների բացարձակ մեծամասնության վստահությունը, ապա, ըստ քննադատների, դա կարող է վկայել հասարակության ներսում իշխանության նկատմամբ աջակցության նվազման մասին։ Այս համատեքստում հաճախ հիշատակվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետը, ըստ որի՝ նման ռեսուրսների առկայության դեպքում նույնիսկ քիչ հայտնի քաղաքական ուժը կարող էր ստանալ համեմատելի արդյունք։

Ոչ պակաս քննարկումների տեղիք տվեց նաև ազատ և արդար ընտրությունների վերաբերյալ իշխանության երկարամյա պնդումը։ Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանի քաղաքացիների քվեն անձեռնմխելի է, ապա այս ընտրություններից հետո մի շարք քաղաքական ուժեր հրապարակայնորեն կասկածի տակ դրեցին գործընթացի լեգիտիմությունը։

Այն, որ ընտրություններին մասնակցած յոթ քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերանայել արդյունքները, արդեն իսկ կարևոր քաղաքական իրողություն է։ Անկախ այն հանգամանքից, թե դատարանը վերջնական ինչ որոշում կընդունի, փաստ է, որ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը լրջորեն վնասվել է քաղաքական դաշտի զգալի հատվածի մոտ։

Ժողովրդավարական երկրներում ընտրությունների լեգիտիմությունը պայմանավորված է ոչ միայն օրենքի պահանջների պահպանմամբ, այլև քաղաքական ուժերի և հասարակության կողմից արդյունքների ընդունմամբ։ Երբ ընտրություններին մասնակցած մի քանի ուժեր հայտարարում են, որ գործընթացը չի արտացոլել քաղաքացիների իրական կամքը կամ ուղեկցվել է խախտումներով, առաջանում է քաղաքական վստահության ճգնաժամ, որը չի կարող անտեսվել։

Քննադատների ուշադրության կենտրոնում է նաև այն պնդումը, թե ընտրական որոշ մանիպուլյացիաների հետևանքով խորհրդարանից դուրս է մնացել քաղաքական ուժ, որը հաղթահարել էր անցողիկ շեմը։ Եթե նման պնդումները հաստատվեն, ապա խոսքը չի վերաբերի միայն մի քանի հազար ձայնի տարբերությանը։ Համամասնական ընտրակարգում նույնիսկ համեմատաբար փոքր շեղումները կարող են ամբողջությամբ փոխել մանդատների բաշխումը և ազդել խորհրդարանի քաղաքական կազմի վրա։

Այդ դեպքում խնդիրը դուրս է գալիս ընտրախախտման սովորական շրջանակներից և վերածվում քաղաքական ներկայացուցչության հարցի։ Տասնյակ հազարավոր քաղաքացիների քվեները կարող են փաստացի չարտացոլվել խորհրդարանում, իսկ մանդատների վերաբաշխումը փոխում է իշխանության և ընդդիմության հարաբերակցությունը՝ ազդելով հետագա օրենսդրական ու քաղաքական գործընթացների վրա։

Ընդհանուր առմամբ, վերջին զարգացումները վկայում են, որ հետհեղափոխական քաղաքական մոդելը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Եթե 2018 թվականին իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուրը հեղափոխական մանդատն էր, ապա ժամանակի ընթացքում այն պետք է ամրապնդվեր կայացած ինստիտուտներով, մրցակցային ընտրություններով և քաղաքական լայն վստահությամբ։

Այսօր, սակայն, քաղաքական դաշտում նման համաձայնություն ակնհայտորեն բացակայում է։ Ընդհակառակը, իշխանության երկու հիմնական քաղաքական հենասյուները՝ համաժողովրդական աջակցության և անբասիր ընտրությունների մասին պնդումները, դարձել են բուռն քննարկումների առարկա։ Սա նշանակում է, որ առաջիկա քաղաքական գործընթացներում իշխանությունը ստիպված կլինի իր լեգիտիմությունը հիմնավորել ոչ թե նախկին քաղաքական ձեռքբերումներով կամ 2018 թվականի իրադարձություններով, այլ յուրաքանչյուր նոր ընտրական և քաղաքական գործընթացի արդյունքներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates