Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլան հայտարարել են, որ Բուքինգեմյան պալատը երբեք չի դառնա իրենց մշտական բնակավայրը։ Այս մասին հայտնում է The Daily Beast-ը։
Ըստ հրապարակման՝ 2022 թվականին գահ բարձրանալուց հետո Չարլզ III-ը ստիպված է եղել լքել պալատը՝ երկարատև վերանորոգման պատճառով և տեղափոխվել Վինձորի ամրոց ու Կլարենս-հաուս։ Սակայն այժմ որոշվել է, որ նույնիսկ վերանորոգման ավարտից հետո թագավորական զույգը չի վերադառնա այնտեղ բնակվելու։
Բուքինգեմյան պալատը այսուհետ կշարունակի մնալ միայն արարողակարգային կենտրոն՝ նախատեսված պաշտոնական միջոցառումների և այցելությունների համար։ Այն երկար տարիներ համարվել է բրիտանական միապետների գլխավոր նստավայրը՝ սկսած 1837 թվականից։
Հետևեք մեզ՝ այստեղ



