Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթ
SOCIETYՀայաստանի հանքարդյունաբերության և Մետալուրգիայի ասոցիացիան քննարկում է կազմակերպել հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտներում հարկային և մաքսային օրենսդրության կիրառման ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։ Նա ասոցիացիայի անդամներին և հրավիրված մասնագետներին առաջարկեց անկաշկանդ ներկայացնել ոլորտային խնդիրները` կապված օրակարգային հարցերի հետ և հանդես գալ առաջարկներով, որոնք կնպաստեն համատեղ աշխատանքը բարելավելուն։
Ներածական խոսքով հանդես եկավ ️«ԲԴՕ-Արմենիա» ՓԲԸ Հարկային և իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը, որը կարևորեց տնտեսվարողների կարծիքը պատկան մարմիններին տեղ հասցնելը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր հաշվապահ Թովմաս Մելիքյանյանը ներկայացրեց գործնական խնդիրներ և դրանց կարգավորմանն ուղղված ճանապարհներ։
Հարցի մասին խոսեց նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի տեղակալ Անդրանիկ Գրիգորյանը։
Բացառությամբ որոշ առանձնահատկությունների, խնդիրները հիմնականում ընդհանուր են հանքարդյունաբերական ընկերություններում։ ️Հնչած տեսակետներն ու առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն կառավարություն։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



