Ո՞վ է Ալեքսանդր Լուշակենկոյի կինը (լուսանկարներ)
PHOTO
Բելառուսի պաշտոնական առաջին տիկին համարվում է Գալինա Լուկաշենկոն, չնայած նա երբեք որեւէ հասարակական վայրում չի երեւում։ Ալեքսանդր Լուկաշենկոյին հաջողվում է գաղտնի պահել կնոջն ու նրան ոչ մի տեղ չներկայացնել։
Ալեքսանդր եւ Գալինա Լուկաշենկոներն ամուսնացել են 1975 թվականին։ Տարիներ առաջ Բելառուսի առաջին տիկինը քիչ, թե շատ երեւում էր հասարակության առաջ եւ անգամ հարցազրույցներ տալիս։ Իր հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ երիտասարդ տարիներին ապագա նախագահը 4 կիլոմետր ոտքով անցնում էր, որպեսզի իր հետ ժամանդրության գար։
«Մենք նույն դպրոցում էինք սովորում, նա մի տարով մեծ էր։ Սաշան անքան գեղեցիկ էր, որ դպրոցական երեկույթներն ինքն էր վարում, այն ժամանակ բոլոր աղջիկները նրան էին սիրահարված։ Ինձ նախանձում էին, որ նա ինձ էր սիրում, ասում էին՝ լավագույնին դու տարար։ Մենք երկուսս էլ շատ էին գրադարան գնում, այնտեղ էլ սիրահարվեցինք»,- պատմել է նա։
Սիրավեպին հաջորդեց ամուսնությունը։ Սակայն նրանց քնքուշ հարաբերություններն ավարտվեցին, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրվեց Բելառուսի նախագահի պաշտոնում։ Նախագահ դառնալով՝ նա տեղափոխվեց մայրաքաղաք, իսկ առաջին տիկին Գալինան մնաց իրենց հարազատ Ռիժկովիչի գյուղում։ Ամուսինները շատ հազվադեպ են հանդիպում։ Գալինան ասում է, որ ավելի շատ ինքն է Մինսկ գնում, որպեսզի ամուսնու տեսնի։ Իսկ նախագահը գյուղում գրեթե չի երեւում։
Պատրաստեց Past.am-ը:




















































