Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գալիֆեն (ֆրանսերեն՝ Galliffet) տաբատ է, որը կիպ գրկում է սրունքները և զգալի լայնանում է ազդրերի հատվածում: Ընդ որում, միայն մի քանի երկրում, այդ թվում՝ Հայաստանում են այդ տաբատները կոչվում գեներալ Գալիֆեի անունով։ Օրինակ՝ Ֆրանսերենում դրանք պարզապես կոչվում են culotte bouffante (թույլ կամ թուլացած տաբատ):

Նորաձևությունը քմահաճ տիկին է, և քչերը կարող են գուշակել, թե ինչ միտումներ կգերակայեն, ասենք, կանացի վերնազգեստի կամ ծովափնյա զգեստների նորաձևությունում մեկ-երկու տարի հետո: Թե՛ հին ժամանակներում, թե՛ այսօր զինվորական համազգեստը ևս ենթարկվում է նորաձևությանը: Օրինակ՝ ռուսական բանակի, ինչպես նաև 18-19-րդ դարերի եվրոպական բանակների սպաների արտահագուստը շատ թանկարժեք էր: Սովորաբար բարձրորակ կաշվից կարված սպիտակ լասինաները, տունիկաներն ու մենտիկները ասեղնագործվում էին աքսելբանտներով, հյուսերով, բրենդենբուրներով և այլ զարդանախշերով: Եվ դա՝ մինչև 20-րդ դարը: Հենց այդ դարից զինվորական համազգեստի դիզայներներն անցան բանակի սպաների և շարքայինների համար շատ պարզեցված համազգեստի ստեղծմանը: Շատ տասնամյակներ ռուսական, իսկ հետո՝ խորհրդային բանակում սպաներն սկսեցին հագնել գալիֆե տաբատ, որն ամենևին էլ չէր սահմանափակում շարժումները և միաժամանակ ներքևի հատվածում նեղ էր, ինչը հեշտացնում էր ճտքավոր կոշիկ հագնելը։ Համազգեստի մաս կազմող այդ գալիֆեները կարվում էին նաև շարքային կազմի համար, բայց դրանց լայնությունը ազդրերի շրջանում մեծ չէր, գործվածքն էլ լավագույնը չէր, ուստի դրանք չունեին այնպիսի պաշտոնական տեսք, որքան սպաների համար կարվածը:

Գալիֆեի մոդելի ստեղծման հարցում կան լեգենդներ։ Դրանցից մեկի համաձայն, դա ֆրանսիացի հեծելազորային գեներալ Գաստոն Օգյուստ Գալիֆեի ստեղծագործությունն էր, որըվիրավորվել էր ֆրանս-պրուսական պատերազմում (1870 - 1871 թթ.) և աշխարհիկ միջավայր դուրս չէր գալիս ազդրի ծռության պատճառով։ Նրա կազմվածքը տգեղ տեսք ուներ, երբ կիպ տաբատ էր հագնում։ Եվ երբ այնպես պատահեց, որ նա չկարողացավ մերժել պարահանդեսին մասնակցելու հրավերը, նա ինքը ձևավորեց և կարեց այնպիսի տաբատ, որը թաքցնում էր իր կազմվածքի թերությունը։ Բայց սա ընդամենը պատմական լեգենդ է։ Իրականում, այդ գաղափարը շատ ավելի գործնական պատճառ ուներ, քան սոսկ անձնական: Այո, իրոք Գալիֆեն է եղել այն գաղափարի հեղինակը, որ հեծելազորին պետք է հագցնել այնպիսի տաբատներ, որոնք չեն խանգարի ձիու վրա նստելն ու ձիավարելը, ինչպես նաև հնարավոր կլինի հագնել բարձրաճիտք հեծելազորային կոշիկներ: Բայց նա դա արել է առաջին հերթին իր հրամանատարության ներքո Մեքսիկա ուղարկված ստորաբաժանումների համար: Ի վերջո, շոգ կլիմայական պայմաններում նման տաբատները ավելի գործնական էին, քանի որ նման տաբատով հեծյալը ավելի քիչ էր քրտնում և ավելի ազատ էր ձիավարում: Հետո ամբողջ բանակի հեծելազորին հագցրեցին գալիֆեներ։ Գեներալի արժանիքն անմահացել է նրանով, որ այդ տաբատը կոչվել է նրա անունով։

Ներկայում գալիֆեները կանացի զգեստապահարանի ատրիբուտներից են, և նրանք այսօր վերադառնում են պոդիումներ, չնայած այնպես չէ, որ տղամարդիկ չեն օգտվում դրանցից։ Այսօր այդ տեսակի տաբատները արդյունավետ կերպով լրացնում են ողջ աշխարհի ոճային նորաձևության զգեստապահարանները։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris