Yerevan, 09.October.2026,
00
:
00
BREAKING


Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բրիտանական քաղաքական համակարգը տասնամյակներ շարունակ համարվել է աշխարհում ամենակայուն և ինստիտուցիոնալ առումով ամենահասուն ժողովրդավարական համակարգերից մեկը։ Դարեր շարունակ Միացյալ Թագավորությունը ձևավորել է այնպիսի քաղաքական մշակույթ, որտեղ կառավարությունների փոփոխությունները տեղի էին ունենում կանխատեսելի, աստիճանական և հիմնականում առանց ցնցումների։ Սակայն վերջին տասնամյակում, հատկապես 2016 թվականի Բրեքսիթի հանրաքվեից հետո բրիտանական քաղաքական կյանքը մտել է խորքային վերափոխումների և անկայունության փուլ, որը հանգեցրել է վարչապետների աննախադեպ արագ փոփոխության, հասարակության բևեռացման, ավանդական կուսակցական համակարգի ճգնաժամի և երկրի աշխարհաքաղաքական ինքնության վերաիմաստավորման։ Եթե մինչև 2016 թվականը Բրիտանիան համարվում էր եվրոպական քաղաքականության ամենակայուն դերակատարներից մեկը, ապա հանրաքվեից հետո այն վերածվեց քաղաքական փորձադաշտի, որտեղ անընդհատ բախվում են գլոբալիզմի և սուվերենիզմի, եվրոպական ինտեգրման և ազգային ինքնիշխանության, սոցիալ-տնտեսական արդիականացման և պահպանողական արժեքների տարբեր պատկերացումներ։

Այս տարի լրանում է Բրեքսիթի հանրաքվեի տասնամյակը, և այդ ժամանակահատվածը հնարավորություն է տալիս գնահատելու ոչ միայն հանրաքվեի անմիջական հետևանքները, այլև այն, թե ինչպիսի երկարաժամկետ ազդեցություն ունեցավ այդ որոշումը բրիտանական պետության, տնտեսության, արտաքին քաղաքականության և միջազգային դիրքի վրա։ 2016 թվականի հունիսի 23-ին բրիտանացիների 51,9 տոկոսը քվեարկեց Եվրոպական միությունից դուրս գալու օգտին, մինչդեռ 48,1 տոկոսը կողմ էր անդամակցության պահպանմանը։ Թվային առումով տարբերությունը մեծ չէր, սակայն քաղաքական առումով այն բաժանեց երկիրը գրեթե երկու հավասար ճամբարների։ Բրեքսիթը ոչ միայն արտաքին քաղաքական ընտրություն էր, այլ նաև սոցիալական բողոքի, տարածաշրջանային անհավասարությունների, գլոբալիզացիայից դժգոհության և քաղաքական էլիտաների նկատմամբ անվստահության արտահայտություն։

Հանրաքվեից անմիջապես հետո վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարական տվեց, քանի որ հենց նա էր նախաձեռնել հանրաքվեն՝ համոզված լինելով, որ բրիտանացիները կմերժեն ԵՄ-ից դուրս գալու գաղափարը։ Սակայն արդյունքները հակառակն էին, և այդ պահից սկսվեց բրիտանական քաղաքական համակարգի երկարատև ճգնաժամը։ Քեմերոնին հաջորդեց Թերեզա Մեյը, որը փորձեց իրականացնել Բրեքսիթը՝ միաժամանակ պահպանելով հնարավորինս սերտ հարաբերություններ Եվրոպական միության հետ։ Սակայն նրա կառավարությունը հայտնվեց խորհրդարանական փակուղում։ Մի կողմից՝ պահպանողական կուսակցության եվրոսկեպտիկ թևը պահանջում էր կոշտ Բրեքսիթ, մյուս կողմից էլ՝ չափավոր պահպանողականներն ու ընդդիմությունը դեմ էին ԵՄ-ից կտրուկ հեռացմանը։ Արդյունքում Մեյի ներկայացրած համաձայնագիրը խորհրդարանում երեք անգամ մերժվեց, և նա նույնպես ստիպված եղավ հեռանալ։

Մեյից հետո իշխանության եկավ Բորիս Ջոնսոնը, որն իր քաղաքական կարիերան կառուցել էր Բրեքսիթի գաղափարախոսության վրա։

Ջոնսոնը դարձավ այն գործիչը, որը կարողացավ իրականացնել ԵՄ-ից պաշտոնական դուրս գալու գործընթացը և 2019 թվականի ընտրություններում ապահովել պահպանողականների խոշոր հաղթանակը։ Սակայն նրա իշխանության շրջանը նույնպես կարճ տևեց։ Սկզբում համավարակը, ապա՝ «Partygate»-ի սկանդալը, երբ պարզվեց, որ կորոնավիրուսային խիստ սահմանափակումների պայմաններում կառավարական շրջանակներում կազմակերպվել են հավաքներ, լրջորեն հարվածեցին նրա հեղինակությանը։ Հետագայում ավելացան նաև ֆինանսական և էթիկական բնույթի բազմաթիվ սկանդալներ, որոնք հանգեցրին նրա հրաժարականին։

Ջոնսոնին հաջորդեց Լիզ Թրասը, որի վարչապետությունն ընդամենը 49 օր տևեց՝ դառնալով բրիտանական պատմության ամենակարճ վարչապետական պաշտոնավարումը։ Թրասի կառավարության կողմից առաջարկված հարկաբյուջետային քաղաքականությունը ֆինանսական շուկաներում առաջացրեց խուճապ, բրիտանական ֆունտը կտրուկ արժեզրկվեց, պետական պարտատոմսերի շուկան հայտնվեց ճնշման տակ, իսկ Անգլիայի բանկը ստիպված եղավ արտակարգ միջամտություն իրականացնել։ Այս ճգնաժամը ցույց տվեց, որ նույնիսկ այնպիսի հզոր ֆինանսական կենտրոն, ինչպիսին Լոնդոնն է, չի կարող անտեսել միջազգային շուկաների տրամաբանությունը։

Թրասից հետո վարչապետ դարձավ Ռիշի Սունակը, որը փորձեց վերականգնել ֆինանսական կայունությունը և մեղմել քաղաքական ճգնաժամը։ Սակայն նրա կառավարությունը չկարողացավ հաղթահարել հանրային դժգոհությունը։ Բարձր գնաճը, կենսամակարդակի անկումը, առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, ներգաղթի շուրջ աճող վեճերը և Բրեքսիթի տնտեսական հետևանքները աստիճանաբար քայքայեցին պահպանողականների քաղաքական կապիտալը։ Արդյունքում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխանության եկավ Լեյբորիստական կուսակցությունը՝ Կիր Սթարմերի գլխավորությամբ։ Սակայն այն փաստը, որ այժմ քաղաքական ճնշումների կենտրոնում է հայտնվել արդեն Կիր Սթարմերը, իսկ օրերս հայտարարվեց նրա հրաժարականի մասին, վկայում է, որ խնդիրը միայն առանձին վարչապետների անհատական ձախողումները չեն։ Խնդիրը շատ ավելի խորն է։

Բրիտանիան այսօր գտնվում է ինքնության ճգնաժամի մեջ։ Երկիրը դեռևս ամբողջությամբ չի պատասխանել այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի հետբրեքսիթյան Բրիտանիան։ Արդյո՞ք այն պետք է լինի գլոբալ առևտրային պետություն, ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական դաշնակից, եվրոպական անվտանգության առանցքային դերակատար, թե՞ նոր տեսակի ինքնուրույն գերտերություն։ Այս հարցերի շուրջ հասարակությունում և քաղաքական դասի ներսում միասնական պատկերացում չկա։

Կիր Սթարմերի կառավարությունը փորձեց վերականգնել ինստիտուցիոնալ կայունությունը, ամրապնդել տնտեսությունը և վերակառուցել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ առանց Բրեքսիթը վերանայելու, սակայն նրա նախաձեռնությունները հաջողությամբ չպսակվեցին։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմով պայմանավորված էներգակիրների գների աճը ծանր հարված հասցրեց բրիտանական տնտեսությանը, ինչը նույնպես նպաստեց դժգոհությունների կուտակմանը։

Բրիտանական հասարակությունում Բրեքսիթի թեման շարունակում է բաժանարար գիծ մնալ, և այդ պատճառով պաշտոնական Բրիտանիան չի խոսում ԵՄ վերադառնալու մասին։ Փոխարենը Լոնդոնը փորձում է աստիճանաբար խորացնել համագործակցությունը Բրյուսելի հետ՝ անվտանգության, պաշտպանության, գիտության, կրթության, միգրացիայի և առևտրի ոլորտներում։ Տասնամյակ անց արդեն ակնհայտ է, որ Բրեքսիթը չարդարացրեց տարբեր կողմերի սպասելիքները։ Բրիտանական տնտեսությունը շարունակում է բախվել առևտրային լրացուցիչ խոչընդոտների, ներդրումների որոշակի կրճատման և աշխատուժի պակասի խնդիրներին։ Միաժամանակ Բրիտանիան կարողացավ պահպանել իր ուժեղ դիրքերը ֆինանսական ծառայությունների, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և պաշտպանության ոլորտներում։ Այլ կերպ ասած՝ Բրեքսիթը չդարձավ ո՛չ աղետ, ո՛չ էլ այն տնտեսական հրաշքը, որը խոստանում էին նրա կողմնակիցները։

Այս ամենով հանդերձ, այսօր Մեծ Բրիտանիան համաշխարհային քաղաքականության մեջ շարունակում է մնալ ազդեցիկ դերակատար, թեև այլևս չունի այն գլոբալ գերակայությունը, որն ուներ կայսրության ժամանակաշրջանում։ Միացյալ Թագավորությունը շարունակում է մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, միջուկային տերություն, «Մեծ յոթնյակի» անդամ և ՆԱՏՕ-ի կարևորագույն ռազմական ուժերից մեկը։

Ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ Լոնդոնը շարունակում է ունենալ մեծ ազդեցություն եվրաատլանտյան անվտանգության համակարգում։ Հենց Բրիտանիան էր առաջիններից, որ մեծածավալ ռազմական աջակցություն տրամադրեց Ուկրաինային և հանդես եկավ Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին։

Միաժամանակ Բրեքսիթից հետո Լոնդոնը փորձեց իրականացնել «Global Britain» ռազմավարությունը, որի նպատակն էր ապացուցել, որ ԵՄ-ից դուրս գալը չի նշանակում միջազգային մեկուսացում։ Այդ ռազմավարության շրջանակներում Բրիտանիան ակտիվացրել է իր ներկայությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, խորացրել համագործակցությունը Ավստրալիայի, Ճապոնիայի և Հնդկաստանի հետ, ինչպես նաև մասնակցում է AUKUS պաշտպանական դաշինքին ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետ։

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շարունակում են մնալ բրիտանական արտաքին քաղաքականության առանցքը։ Այսպես կոչված՝ «հատուկ հարաբերությունները» պահպանվում են՝ անկախ այն հանգամանքից, թե ով է գտնվում իշխանության մեջ Վաշինգտոնում կամ Լոնդոնում։ Հետախուզական համագործակցությունը, միջուկային տեխնոլոգիաների փոխանակումը, ՆԱՏՕ-ի շրջանակներում փոխգործակցությունը և համաշխարհային անվտանգության հարցերում համակարգումը շարունակում են մնալ երկու երկրների հարաբերությունների հիմքում։ Սակայն Բրեքսիթից հետո Բրիտանիան ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվել ԱՄՆ-ից, քանի որ այլևս չի կարող ԵՄ-ի միջոցով ազդել եվրոպական որոշումների վրա։

ԵՄ-ի հետ հարաբերություններն այսօր բնութագրվում են մրցակցության և համագործակցության համադրությամբ։ Չնայած Բրիտանիան դուրս է եկել ԵՄ-ից, աշխարհագրությունը չի փոխվել։ Եվրոպան շարունակում է մնալ նրա հիմնական առևտրային գործընկերը, անվտանգության գլխավոր միջավայրը և քաղաքական ազդեցության կարևոր ուղղությունը։ Ուստի, նույնիսկ Բրեքսիթից հետո Լոնդոնը ստիպված է մշտապես համագործակցել Բրյուսելի հետ։

Բնականաբար, որքան էլ Բրիտանիան հեռու է, հասկանալի է, որ այն որոշակի հետաքրքրություններ ունի նաև մեր տարածաշրջանում: Հարավային Կովկասում Բրիտանիայի շահերը հիմնականում պայմանավորված են էներգետիկ, աշխարհաքաղաքական և անվտանգության գործոններով։ Մեծ Բրիտանիան տարածաշրջանում երկար տարիներ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանին, ինչը մեծապես պայմանավորված է էներգետիկ ոլորտում բրիտանական խոշոր ներդրումներով։ Բրիտանական էներգետիկ ընկերությունները, առաջին հերթին՝ Բրիթիշ Փեթրոլիումը (BP), առանցքային դեր են ունեցել Կասպից ծովի նավթագազային նախագծերի զարգացման մեջ։ Ադրբեջանական էներգակիրների արտահանումը դեպի Եվրոպա դիտարկվում է որպես Ռուսաստանի էներգետիկ ազդեցությունը նվազեցնելու գործիք, և այս համատեքստում Լոնդոնը շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ։

Միևնույն ժամանակ, Բրիտանիան փորձում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել նաև Հայաստանի հետ։ Հայաստանի համար Լոնդոնը կարևոր է մի քանի պատճառներով։ Նախ՝ որպես արևմտյան ազդեցիկ կենտրոն, երկրորդ՝ որպես ֆինանսական և ներդրումային հարթակ, երրորդ՝ որպես կրթական ու գիտական համագործակցության կարևոր գործընկեր։ Սակայն պետք է ընդունել, որ Հարավային Կովկասում բրիտանական քաղաքականությունը հաճախ կառուցվում է պրագմատիկ շահերի վրա, և էներգետիկ ու աշխարհաքաղաքական նկատառումները երբեմն գերակայում են արժեքային մոտեցումներին։

Բրիտանիայում ընթացող ներքաղաքական զարգացումները Հայաստանի վրա անմիջական ազդեցություն հիմնականում չեն ունենում, սակայն անուղղակի ազդեցությունները նշանակալի են։ Եթե Բրիտանիան շարունակի ակտիվ ներգրավվածությունը եվրոպական անվտանգության համակարգում, ապա դա կարող է նպաստել նաև Հարավային Կովկասի նկատմամբ արևմտյան հետաքրքրության պահպանմանը։ Եթե, ընդհակառակը, Լոնդոնը կենտրոնանա ներքին խնդիրների վրա և նվազեցնի արտաքին ակտիվությունը, ապա տարածաշրջանում կարող է ուժեղանալ այլ դերակատարների ազդեցությունը։

Հայաստանի համար կարևոր է հասկանալ, որ հետբրեքսիթյան Բրիտանիան շարունակում է մնալ գլոբալ քաղաքականության կարևոր կենտրոն, սակայն նրա արտաքին քաղաքականությունը գնալով ավելի պրագմատիկ է դառնում։ Այս պայմաններում Երևանը պետք է ձգտի Լոնդոնի հետ հարաբերությունները կառուցել ոչ միայն քաղաքական երկխոսության, այլև տնտեսական, տեխնոլոգիական, կրթական, գիտական և անվտանգային կոնկրետ նախագծերի հիման վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri