Ռեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում արագ սննդի «Arby's» ռեստորանի նախկին մենեջեր Ամանդա Հենդրիքսը մեղադրվում է հաճախորդին դիտավորյալ վնաս հասցնելու նպատակով սնունդն աղտոտելու մեջ, հայտնում է New York Post-ը։
Քննության տվյալներով՝ Հենդրիքսը, ենթադրաբար, թքել է Ջեննիկա Չըրչի պատվիրած սենդվիչի մեջ։ Կինը պատվերը ստացել էր ավտոմեքենայից սպասարկման պատուհանի միջոցով և ավելի ուշ դատական հայց է ներկայացրել նախկին մենեջերի, «Arby's» ռեստորանային ցանցի և այն կառավարող ընկերության դեմ։
38-ամյա Չըրչի պնդմամբ՝ սենդվիչն ուտելուց հետո իր մոտ ախտորոշվել է հերպեսի սիմպլեքս վիրուսի առաջին տիպը (HSV-1)։
Ոստիկանությունը տեսահսկման համակարգի ձայնագրությունները ստուգելու թույլտվություն է ստացել, և, ըստ քննության նյութերի, կադրերում երևում է, թե ինչպես է Հենդրիքսը գլուխը խոնարհում սենդվիչի վրա՝ ենթադրաբար դրա մեջ թքելու նպատակով։
Հետաքննությունը սկսվել է մեկ այլ աշխատակցի հաղորդումից հետո։ Ըստ տեղեկությունների՝ մենեջերը պատմել է իր արարքի մասին ընկերներին և նույնիսկ պարծեցել դրանով։
Չըրչի խոսքով՝ պատվերի պատրաստումը սովորականից զգալիորեն երկար է տևել։ Սնունդն օգտագործելուց հետո նրա բերանում առաջացել են ցավոտ խոցեր։ Կինը նաև սենդվիչից բաժանել էր ընտանիքի անդամներին, ինչի հետևանքով նրանք ևս անհանգստացած են հնարավոր վարակման վտանգով։
Ընտանիքի փաստաբանի խոսքով՝ հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ որոշ աշխատակիցներ, ըստ պնդումների, ականատես են եղել միջադեպին, սակայն չեն կանխել այն և թույլ են տվել պատվերը հանձնել հաճախորդին։
Գործի քննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



