Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Առողջապահության նախարարությունը համագործակցության հուշագիր է կնքել Իտալիայի «Ջեմելի» հիվանդանոցի հետ

SOCIETY

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Իտալիայի «Ա. Ջեմելի» համալսարանական հիվանդանոց հիմնադրամի նախագահ, Սակրո Կուորե կաթոլիկ համալսարանի բժշկության ֆակուլտետի դեկան Ռոկո Բելլանտոնեյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ողջունելով հյուրերին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հե տաքրքրված է բարեկամ Իտալիայի կառավարության հետ առողջապահության ոլորտում համագործակցության ամրապնդման գործում:

Նրա խոսքով, ընդունելով բնակչության առողջության պահպանման և բարելավման հիմնարար նշանակությունը ցանկացած պետության համար, ՀՀ առողջապահության նախարարությունը ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կնպաստի երկրի առողջապահության բնագավառի զարգացմանը, առկա մարտահրավերների հաղթահարմանը: Նախարարը հույս է հայտնել, որ մեր երկրի առողջապահական համակարգին ծանոթանալով` Իտալիայից ժամանած պատվիրակությունը նույնպես հետաքրքրված կլինի առողջապահության և բժշկագիտության մի շարք ոլորտներում հայ մասնագետների առաջատար փորձով:

Արմեն Մուրադյանն անդրադարձել է նաև Հայաստանի առողջապահական համակարգում իրականացվող բափեփոխումներին, կադրային քաղաքականությանը, իրավական դաշտին և ֆինանսական արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերի: Խոսելով  առողջապահության զարգացման մասին` նա տարբեր ոլորտներում վերջին երկու տասնամյակում մեծապես կարևորել է Սփյուռքում բնակվող հայ անվանի բժիշկների անգնահատելի ներդրումը:

Ռոկո Բելլանտոնեն  ևս նշել է, որ  ոչ միայն իր ղեկավարած բժշկական հաստատությունը, այլև Իտալիայի առողջապահության նախարարությունը շահագրգրված  է  առողջապահության ոլորտում խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության և  Հռոմի «Ջեմելի» համալսարանական հիվանդանոցի հիմնադրամի միջև  ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում համագործակցություն կծավալվի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Կողմերը նշել են, որ մշտապես կարևորում են համագործակցության նոր հնարավորությունները և հուշագրի ստորագրումը լավ ու հեռանկարային խթան կարող է լինել առողջապահական համակարգերի միջև համագործակցության հետագա զարգացման համար:

Հատկապես դրական է այն հանգամանքը, որ այսպիսով ստեղծվում է Հայաստանի և Իտալիայի բժիշկների միջև մասնագիտական վերապատրաստումների, շարունակական բժշկական զարգացման, գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման հնարավորություն:

Պաշտոնական այցի շրջանակում Իտալիայից ժամանած պատվիրակությունը   այցելություններ կունենա նաև մայրաքաղաքի մի քանի  բժշկական կենտրոններ, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարան:

«Ա. Ջեմելի» համալսարանական հիվանդանոց հիմնադրամ-Սակրո Կուորե Կաթոլիկ համալսարանը միջազգայնորեն ճանաչված է որպես գերազանցության կենտրոն և համագործակցության փորձ ունի առավել քան քառասուն երկրների հետ:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future