Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ Աբովյան
BLOGԱտելությունը եղել է, կա և մնում է փաշինյանական իշխանության ամեննա սիրված «գործիքներից» մեկը։
Մի փոքր թարմացնենք այն մարդկանց հիշողությունը, ովքեր կարծում են, թե ընտրություններից հետո «ամեն ինչ ավարտվել է»։
Հիշեցնենք, որ ընտրությունների ընթացքում Գագիկ Ծառուկյանի հիմնական գաղափարական դրույթներից մեկը հասարակական համերաշխության մթնոլորտի հրատապ ձևավորման անհրաժեշտությունն էր։ Այսինքն՝ բացառել ատելության և անհանդուրժողականության սերմանումը հայկական հասարակության ներսում, քանի որ իշխանությունների կողմից արհեստականորեն հրահրվող ատելությունը անխուսափելիորեն հանգեցնելու է երկրի վտանգավոր թուլացմանը՝ ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերների պայմաններում։
Ինչպե՞ս արձագանքեց իշխանությունը Ծառուկյանի այս նախաձեռնությանը։
Ճիշտ հակառակը՝ վիրավորանքներ, զրպարտություն, հայհոյանքներ, սպառնալիքներ, Ծառուկյանի բիզնես ակտիվների նկատմամբ "ռեյդերային" զավթման փորձեր, կեղծ մեղադրանքներ, զանգվածային ձերբակալություններ, և որպես հետևանք՝ հարյուր հազարավոր հայերի ատելություն միմյանց հանդեպ։
Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն "պատռում" են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների։
Ծառուկյանը նախազգուշացնում էր, որ փոխադարձ ատելության մակարդակի աճը կհանգեցնի այնպիսի հետևանքների , որ կդառնա ազգային անվտանգության սպառնալիք։
Իսկ հիմա ավելի լայն նայեք տեղի ունեցողին․ Հայաստանի իշխանությունը գիտակցաբար խորացնում է հասարակության պառակտումը, մինչդեռ մեր հակառակորդներից, օրինակ, ադրբեջանը, հակառակը՝ համախմբում է իր հասարակությունը «արևմտյան ադրբեջանի» հակահայկական գաղափարի շուրջ։
Եվ հիմա հարց։
Ո՞ւմ է ձեռնտու ներհայկական ատելության գեներացումը։
Ո՞վ է շահագրգռված, որպեսզի հայերը չլինեն միասնական էթնոքաղաքական միավոր, որը միավորված է հայակենտրոն պետականության գաղափարախոսությամբ։
Պատասխանեք այս հարցին, և դուք կհասկանաք փաշինյանական իշխանությունների վարքագծի տրամաբանությունը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



