Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա տեղեկացնում է, որ հունիս 21-24-ը հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, առանձին հատվածներում երեկոյան կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում հունիսի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 23-ի երեկոյան, 24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում հունիսի 21-22-ին առավելապես երեկոյան ժամերին, 23-24-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 25-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 21-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ



