Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կամչատկայի երկրամասում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով՝ 07։49-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 165 կմ հեռավորության վրա, իսկ բուն բռնկումը եղել է 17 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Հունիսի 11-ին Կամչատկայի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Օջախը ընկել է 29 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Ալեուտյան մունիցիպալ շրջանի Նիկոլսկի քաղաքից 42 կմ հարավ-արևմուտք։
Հետևեք մեզ՝ այստեղ



