Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները
BLOGՀենց այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները, որոնք նոր հարթակ են ստեղծում տարբեր ստորաբաժանումների ղեկավարների միջև բաց երկխոսության և համագործակցության համար։
Աշխատանքային առօրյայում հաճախ ժամանակ չի մնում կանգ առնելու, ընդհանուր պատկերին նայելու և հասկանալու, թե ինչպես են տարբեր օղակներ փոխկապակցված մեկ մեծ նպատակի իրականացման ճանապարհին։ Ռազմավարական սեսսիաները հենց այդ հնարավորությունն են տալիս։
Այստեղ չկան պաշտոնական զեկույցներ կամ պարտադիր ելույթներ։ Փոխարենը՝ կան անկեղծ քննարկումներ, տարբեր կարծիքներ, փորձի փոխանակում և լուծումների համատեղ որոնում։
Սեսսիաների ընթացքում բարձրացված հարցերը չեն մնում միայն քննարկումների մակարդակում. դրանք համակարգվում են և ներկայացվելու են ընկերության ղեկավարությանը՝ հետագա աշխատանքների և որոշումների հիմք դառնալու նպատակով։
Կարևոր է նկատել, որ աշխատանքային հաջողությունները պայմանավորված են ոչ միայն տեխնոլոգիաներով և արտադրական ցուցանիշներով, այլև մեկ նպատակ հետապնդող մարդկանց վստահությամբ և փոխըմբռնմամբ:
Ռազմավարական սեսսիաները ևս մեկ քայլ են` այդ մշակույթի ամրապնդման ճանապարհին։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



