Լավ լուր հազարավոր քաղաքացիների համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է պարզեցնել տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների կազմակերպման գործընթացը և այն դարձնել առավել հասանելի։
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, նոր կարգավորման համաձայն՝ խնամքի ծառայություն ստանալու համար դիմումների ներկայացումն ու դրանց ընթացքը կկազմակերպվեն «Խնամքի ծառայությունների հերթագրման, հերթերի կառավարման և ուղեգրման տեղեկատվական համակարգի» միջոցով։
Որոշմամբ նախատեսվում է նաև հստակեցնել դիմումների քննարկման և սպասարկման հետ կապված մի շարք ժամկետներ, ինչպես նաև վերացնել այն կարգավորումները, որոնք լրացուցիչ վարչարարական բարդություններ էին ստեղծում քաղաքացիների համար կամ չէին համապատասխանում թվայնացված համակարգի պահանջներին։
Արդյունքում, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կազմակերպման գործընթացը հնարավոր կլինի իրականացնել տեղեկատվական համակարգում բացված օգտահաշիվների միջոցով՝ առանց ավելորդ փաստաթղթաշրջանառության։
Past.am-ի փոխանցմամբ՝ կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է կատարելագործել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական աջակցության օրենսդրական դաշտը։ Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել աջակցող միջոցների ցանկը, որոնք կօգնեն ապահովել ավելի հարմարավետ և մատչելի միջավայր հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Միաժամանակ կսահմանվեն նաև նոր, թվայնացված համակարգին համապատասխան ընթացակարգեր, ինչը կնպաստի ծառայությունների մատուցման արդյունավետության և հասանելիության բարձրացմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



