Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Էրիկս իմ երրորդ բալիկն է, տան փոքրն էր։ Աշխույժ, չարաճճի, շարժուն երեխա է եղել։ Ժպիտով էր, ինչպես ասում են՝ աստղով, քաղցրարյուն, շփվող, դեռ փոքրուց բոլորի կողմից սիրված ու բոլորին գրավող, ընկերասեր, ընկերական մեծ շրջապատ ուներ: Չարաճճի էր, տատիկ-պապիկը սիրում էին Էրիկիս երես տալ»,-«Փաստի» հետ զրույցում ժպիտով որդու՝ Էրիկի մանկությունն է հիշում նրա մայրիկը՝ տիկին Մարինեն։

Էրիկը ծնվել է Երևանում: «Մանկապարտեզ հաճախել է Սանկտ Պետերբուրգում, այդ ընթացքում այնտեղ էինք ապրում։ Վերադարձանք Հայաստան։ Սովորել է նախ Երևանի թիվ 109 ռուսական, այնուհետև Գևորգ Չաուշի անվան 188 ավագ դպրոցներում։ Դպրոցին զուգահեռ տասը տարեկանից Էրիկը հաճախել է Ֆուրման Աբրահամյանի անվան ֆուտբոլի ակումբ։ «Շատ լավ էր սովորում, ընդունակ աշակերտ էր։ Դպրոցների ուսուցիչները, տնօրեններն ամեն անգամ ինձ տեսնելիս կամ գրելիս նշում են՝ Էրիկը յուրահատուկ էր, իր նմանը չկար։ Նա ամեն հարցում առաջատար էր։ Իր մասին բոլորը հպարտությամբ են հիշում, և՛ ուրախ, և՛ հուզված են իր մասին խոսում։ Բոլորն են հիշում թե՛ իր սովորելը, թե՛ ընկերասիրությունը։ Այնպիսի հումոր ուներ, որ կարող էր մեկ բառով ամբողջ դասարանին ուրախացնել, ծիծաղեցնել։ Հումորի յուրահատուկ զգացում ուներ։ Փոքրի հետ փոքրի նման էր շփվում, մեծի հետ՝ մեծի նման։ Երեխաներ կային, որոնք առողջական խնդիրներ ունեին, բոլորի հետ այնքան լավ էր շփվում, որ նրանք էլ ձգտում էին Էրիկիս հետ ընկերություն անել, սիրում էին, ուզում էին անընդհատ իր կողքին լինել: Նույն կերպ նաև տանն էր, շատ ջերմ էր բոլորի հետ։ Առանց «ջան» ասելու ոչ մի միտք չէր ձևակերպում։ Առավոտյան տանից դուրս գալիս, երեկոյան տուն վերադառնալիս պարտադիր պետք է համբուրեր ինձ, իսկ «մամ ջան»-ն անպակաս էր իրենից։ Լրիվ այլ ջերմություն ուներ»։

Դպրոցն ավարտելուց հետո Էրիկն առանց քննությունների ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարան։ «Դա ավելի շատ իմ ցանկությունն էր։ Մեկ կիսամյակ համալսարան հաճախեց, իսկ հետո որոշեց՝ սովորել չի ուզում, կգնա աշխատելու»։

Էրիկի բանակ զորակոչվելը հետաձգվում է, 2018 թվականին նա մեկնում է Գերմանիա։ «Իմ հարազատներն այնտեղ էին։ Ասաց՝ գնամ, մի քիչ կաշխատեմ։ Անգամ մտածում էինք, որ այնտեղ կմնա, աշխատանք կգտնի, բայց վեց ամիս հետո վերադարձավ։ Չէր դիմանում։ Ամեն անգամ զանգելուց ասում էր՝ կարոտում եմ բոլորիդ, հեռախոսով բոլորիդ ցույց տուր, իմ փոխարեն իրար համբուրեք։ Եվ վերադարձավ. «Չեմ կարող մի քանի տարի այնտեղ մնալ, մինչև օրինական թուղթ ունենամ»։ Արդեն վերադառնալուց հետո ծանուցագիր ստացավ։ Իր բանակ մեկնելը երեք տարով հետաձգվեց։ Ֆուտբոլային խաղի ժամանակ վնասվածք էր ստացել, ծնկի հետ կապված խնդիր ուներ։ Դա չէր անցել նաև երեք տարի հետո, բայց նույն խնդրով ու բժշկական թղթերով իրեն զորակոչեցին բանակ։ Զարմացել էինք, որ իրեն ծանուցագիր եկավ, մինչև վերջին րոպեն հույս ունեինք, որ բժշկական թղթերն աչքի անցկացնելուց հետո իրեն չեն զորակոչի։ Բայց մեզ ասացին, որ սահմանափակումներով կծառայի, շատ չի վազի։ Եվ այդպես էլ իրեն բանակ տարան»։

Էրիկը ժամկետային ծառայության է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 26-ին։ Ծառայում էր Եղնիկների երրորդ գումարտակում։ Էրիկը մեկ տարի երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Նրա վերջին զանգը սեպտեմբերի 26-ին էր։ «Այդ օրը լրանում էր իր ծառայության ուղիղ մեկ տարի երկու ամիսը։ Ասացի՝ բալես, մնաց ուղիղ տասն ամիս։ Արձագանքեց. «Մամա՛, մի ասա տասն ամիս, ասա՝ ինն ամիս 29 օր»։ Իր համար անգամ մեկ օրը նշանակություն ուներ։ Շատ էր կարոտում մեզ։ Սեպտեմբերի սկզբից ասում էր՝ բոլորին կարոտել եմ, նկարներ ուղարկի։ Աղջիկս արդեն երեխա ուներ, ուզում էր իրեն փոքրիկի նկարներն ուղարկենք։ Մեկ էլ կարող էր հարցնել. «Իսկ իմ մասին ի՞նչ գիտի, երբ գամ, կճանաչի՞»։ Իրեն պարտադիր նկարներ էի ուղարկում։ Հոկտեմբերի 6-ին թոռնիկիս ծնունդն էր։ Նա գաղտնի ամեն ինչ կազմակերպել էր։ Եղբորիցս գումար էր խնդրել, այստեղ ընկերուհու միջոցով ամեն ինչ կազմակերպել, որ նա մեզ բոլորիս սրճարանում հավաքի, մուլտհերոսներ հրավիրի, անակնկալ էր կազմակերպում։ Ընկերուհին պատմում է՝ շատ էր շտապում։ Ասում է՝ իրեն հանգստացնում էի, որ դեռ սեպտեմբերի սկիզբն է, կհասցնենք։ Բայց կարծես սիրտը մի բան վկայեր։ Ամեն ինչ կազմակերպել էր, անգամ նվեր գնել։ Իր դեպքից հետո միայն ընկերուհին ամեն ինչ պատմեց մեզ»։

Էրիկը զոհվել է սեպտեմբերի 29-ին թշնամու տանկից արձակված կրակից։ «350 հոգանոց գումարտակից երեք զոհ են ունեցել, առաջինն Էրիկս է եղել։ Ընկերն է պատմել։ Խրամատում մի կամավորի են տեսել, որ կարծես ընկած է եղել։ Հրամանատարը կանչել է Էրիկիս հետ եղած զինվորին, նա վազել է այդ կողմ, Էրիկին ասել է՝ հիմա կվերադառնամ, միասին դուրս կբերենք կամավորին։ Բայց Էրիկս չի համբերել։ Տեղից դուրս է եկել, գնացել կամավորին օգնելու, որ այդ փոսից հանի։ Տանկից արձակված կրակից վնասվել է իր գլխավոր զարկերակը։ Վնասվածքը պարանոցի շրջանում էր։ Ընկերներն ասում էին՝ վզի «защитник»-ը կապած չի եղել։ Գիշերը հանել է, առավոտյան չի հասցրել կապել։ Տղաներն ասում են՝ եթե դա կապած լիներ, իրեն ոչինչ չէր լինի։ Արնահոսելով՝ մի կերպ հասել է տղաների մոտ, նրանք մեքենա են կանչել, իրեն սարի գլխից իջեցրել են, բայց, ավաղ, չեն հասցրել...»։

Այս ամենն ընտանիքն իմացել է հոկտեմբերի 23-ին։ «Իրեն գտել ենք հոկտեմբերի 22-ին։ Մինչ դա կապ չկար։ Հրամանատարները, եկող-գնացողները, բոլորը մեզ սխալ ինֆորմացիա էին տալիս, ասում, որ այդտեղ զոհեր չկան, անգամ կռիվ չկա. «Տղաները բունկերներում են, հանգիստ եղեք, ուղղակի կապ չկա, պայթեցրել են, որ կապ չլինի, իրենց այդ կերպ չգտնեն»։ Այդպես խաբվելով՝ 25 օր սպասեցինք։ Մեծ տղաս այստեղից-այնտեղից լուրեր էր լսել, մասնավորապես, որ այնտեղ Էրիկ անունով տղա է զոհվել։ Սկզբում սկսել էր հիվանդանոցներում, իսկ հետո դիահերձարաններում փնտրել Էրիկիս։ Նա էր եղբորը գտել՝ առանց հագուստ, փաստաթուղթ, անուն։ Էրիկիս ավագ որդիս է ճանաչել»։

Պատերազմի օրերից ընտանիքը բազմաթիվ նկարներ և տեսանյութեր ունի։ «Նա իր հեռախոսով նկարել է, նույնիսկ մարտի պահին և՛ կրակել է, և՛ նկարել ու ձայնագրել ինքն իրեն։ Չգիտեմ, թե ինչ է մտքով անցել։ Ասում է՝ օր առաջին, օր երկրորդ, մենք դեռ ողջ ենք, վիճակն ահավոր է, բայց Եղնիկները չենք հանձնելու։ Նման տեսանյութեր կան։ Մեկ ուրիշում ծիծաղում է, հումորներ անում, փամփուշտ է ցույց տալիս՝ սա վերջին պատրոնս է»։

Ապրելու ուժի մասին։ «Գանձ, լույս կորցրեցինք։ Իրեն ճանաչողներն ասում են՝ ինչ լավ է, որ իր հետ շփվել ենք, ճանաչել։ Անընդհատ իր մասին են խոսում, պատմում, իր հումորներն ու բառերը կրկնում։ Էրիկս իր էությամբ լույս էր, ներս էր մտնում, իր հետ հումոր, ուրախություն և լույս էր բերում։ Մեր տան լույսը խավարեց։

Հիմա ապրում եմ և՛ իմ, և՛ Էրիկիս փոխարեն։ Շատերն են ասում՝ դու շատ ուժեղ ես, չգիտեմ, թե այդ ուժը որտեղից է գալիս։ Ես էլ եմ զարմանում, թե ինչպես եմ ապրում։ Ինձ թվում է՝ Էրիկս է ինձ ուժ տալիս։ Ինչ գործ նախաձեռնում եմ, մտածում եմ մի բանի մասին՝ նա ինձ հետ է։ Ծանր պահերին նա մի դուռ բացում է իմ առջև, ճանապարհս կանաչում է։ Անգամ վստահաբար չլինող բանը ստացվում է, այդ պահերին համոզվում եմ՝ սա Էրիկս արեց, նա ինձ օգնեց»։

Հ. Գ. - Էրիկ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank