Բաքվում փող խնայելու նպատակով կեսգիշերին անջատվում են փողոցային լուսավորությունը
INTERNATIONAL NEWSՆավթադոլարներով հպարտացող Ադրբեջանի մայրաքաղաքում փող խնայելու նպատակով կեսգիշերին անջատում են փողոցային լուսավորությունը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, որը հրապարակել է հատուկ տեսանյութ Բաքվի՝ մթության մեջ կորած գիշերների մասին:
Անգամ Բաքվի կենտրոնում գիշերն անջատված են ճեմուղիները լուսավորող բոլոր լույսերը և երևում են միայն փակված խանութների նեոնային լույսերը: Ուշագրավ է, որ հիմնական մայրուղիներում լույսերը վառվում են մեկումեջ:
Ադրբեջանական ազգային արժույթի՝ մանաթի դեվալվացիայից հետո փող խնայելու նպատակով քաղաքի լույսերի անջատումները դարձել են գումար խնայելու պետական քաղաքականության մաս:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



