Yerevan, 16.June.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Անցյալ տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսի հեղինակավոր Greek Theatre-ում կայացավ «Նախնիների կանչը» (Echoes of Our Ancestors) համերգ-ներկայացումը՝ որպես հարգանքի տուրք հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։ Նախագծի հեղինակն ու բեմադրիչն Արման Նշանյանն է։ Այս տարի՝ սեպտեմբերի 3-ին, նույն բեմում հանդիսատեսին կներկայացվի նախագծի նոր մասը՝ «Նախնիների կանչը 2. Հերոսներ և սրբեր» (Echoes of Our Ancestors 2. Heroes and Saints)՝ ամբողջությամբ նորացված ծրագրով։

Tert.am Life-ի հետ զրույցում Արման Նշանյանը նշեց, որ առաջին համերգ-ներկայացման հաջողությունը գերազանցել է բոլոր սպասումները։

 «Շատ մեծ հաջողություն ունեցանք, որովհետև ամեն ինչ ճիշտ և անկեղծ «տեղից էր գալիս»։ Լինելով աշխարհով մեկ սփռված ազգ՝ այս համերգը հիշեցում և հույս է այն մասին, թե որքան մեծ ներդրում ունեն մեր հերոսներն ու սրբերը, առհասարակ՝ մեր նախնիները, մեր այսօրվա գոյատևման գործում։ Եթե այսօր կանք, ապա կարևոր է գիտակցել, որ դա նաև մեր պատմության արդյունքն է։ Այդ պատմությունն ունեցել է վերելքներ ու անկումներ, սակայն մենք չենք վերացել և չենք վերանալու։ Հենց այդ ամենից պետք է սովորենք։ Սա է նախագծի հիմնական գաղափարն ու դասը, և կարծում եմ՝ հենց դրանով էլ պայմանավորված էր դրա հաջողությունը։ Մարդիկ, ովքեր ներկա էին, ևս մեկ անգամ համոզվեցին, թե որքան հարուստ պատմության և ժառանգության կրող ենք մենք։ Եթե նախորդ անգամ ներկայացման առանցքում պատմությունն էր, ապա այս անգամ՝ հերոսներն ու սրբերն են»։

Նշանյանի խոսքով՝ նոր ներկայացման ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվել է։

«Ծրագրի շուրջ 97 տոկոսը նոր է։ Պահպանել ենք միայն երեք-չորս կատարում, որոնք նախորդ անգամ հատկապես սիրել էինք, բայց չեմ նշի՝ որոնք են։ Մնացած ամեն ինչ նոր է՝ անիմացիաները, բեմական լուծումները, երաժշտական կատարումները։ Այն մարդիկ, ովքեր ներկա են եղել նախորդ ներկայացմանը, վստահաբար կարող են կրկին գալ, որովհետև այս անգամ ևս նրանց սպասում է նոր և տպավորիչ շոու։ Բացի այդ, այս անգամ կունենանք նաև պատմող ձայն, որպեսզի հանդիսատեսն ամբողջությամբ հասկանա բեմում ներկայացվող պատմությունը»։

Echoes of Our Ancestors-ը համադրում է մյուզիքլի, թատերական ներկայացման և պատմական տարրեր՝ ստեղծելով յուրօրինակ սինթեզ, որտեղ երաժշտությունն ու պատմությունը միահյուսվում են մեկ ամբողջության մեջ։ Բաց երկնքի տակ հայոց պատմությունը կրկին կհնչի որպես հարգանքի տուրք նախնիներին։

Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս երեկոյի գլխավոր դիրիժորը մաեստրո Սերգեյ Սմբատյանն է։ Արման Նշանյանին և նախագծի պրոդյուսեր Ասկո Հակոբյանին կրկին հաջողվել է մեկ գաղափարի շուրջ համախմբել հայկական և միջազգային արվեստի տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների։ Ներկայացումը կրկին կմիավորի սիմֆոնիկ և ազգային նվագախմբերի կատարումները, LED էկրանների միջոցով ստեղծված տեսողական միջավայրը, ինչպես նաև ավանդական և ժամանակակից պարային բեմադրությունները։ Տարբեր ժանրերի արտիստները ոչ միայն կներկայացնեն երաժշտական կատարումներ, այլև կկենդանացնեն պատմական ժամանակաշրջաններ, խորհրդանիշներ և արժեքներ։

Այս տարվա մասնակիցների ցանկում ընդգրկված են Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Սեբուն («Capital Cities» խմբից), Ինգա և Անուշ Արշակյանները, Իզաբել Բայրաքդարյանը, Գևորգ Հակոբյանը, Մաշա Մնջոյանը, R-Mean-ը, «Կաթիլ»-ը, DJ Սերժոն և Վահագն Մ-ն, Գառնիկ Սարգիսյանը, Սուրեն Առուստամյանը, Ալբերտ Արմենակյանը, ինչպես նաև «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մասնակիցը և այլ արտիստներ։ Նախագծին կմիանան նաև պարող Լյուդվիգ Իսպիրյանը, «Զվարթնոց» պարի համույթը, ինչպես նաև «Հայկյան» և «Sound of Children» երգչախմբերը։

Արման Նշանյանի խոսքով՝ յուրաքանչյուր արտիստ ընտրվել է բացառապես ներկայացման գաղափարին և կերպարներին համապատասխան։

 «Փորձել ենք հասկանալ, թե յուրաքանչյուր կերպարը ով կարող է լավագույնս մարմնավորել, ում է այն առավել համապատասխանում։ Սա սովորական համերգ չէ, այլ թատերական շոու։ Հենց դրա շնորհիվ էլ մեկ նախագծում միավորվել են տարբեր ոճերի և ուղղությունների արտիստներ՝ նույն գաղափարի շուրջ։ Մասնակիցների ցանկն արդեն հրապարակված է, սակայն հանդիսատեսին դեռ անակնկալներ են սպասվում»։

Բեմադրիչի խոսքով՝ նախագիծը շարունակական բնույթ է կրելու։ «Հաջորդ տարի ներկայացում չենք ունենա, քանի որ նախատեսված են մեծածավալ ֆիլմի նկարահանումներ։ Սակայն 2028 կամ 2029 թվականին նախագիծը կվերադառնա՝ արդեն շուրջ չորս անգամ ավելի մեծ դահլիճում։ Մեզ համար սա երբեք չի եղել բիզնես կամ գումար աշխատելու միջոց։ Մենք ներդրում ենք անում, որպեսզի մեր երիտասարդությանը և ամբողջ ժողովրդին հիշեցնենք, որ նրանք կարող են հպարտանալ իրենց ազգով։ Գլխավոր ուղերձը միասնությունն է։ Չկա սև, չկա սպիտակ, չկա նա և դու. կա՝ մենք։ Մենք եղբայրներ և քույրեր ենք։ Մեր նախնիները բոլորինս են եղել, չի եղել նրա կամ իմ նախնին։ Եվ մենք ենք լինելու մեր երեխաների ու թոռների նախնիները։ Այսօր պետք է հասկանանք, որ միայն համախմբված լինելով կարող ենք առաջ շարժվել»։

Նախագծի իրականացման գործում մեծ է եղել University of Southern California-ի Armenian Studies Institute-ի և նրա Leadership Council-ի աջակցությունը։

«Խորին շնորհակալություն ենք հայտնում նաև People of Ar Cultural Foundation-ի հոգաբարձուների խորհրդին՝ ինչպես նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր բազմաթիվ բարերարներին ու աջակիցներին, ովքեր հավատացել են այս առաքելությանը և կանգնել են մեր կողքին։ Նրանց աջակցությամբ հնարավոր է դարձել ստեղծել մի նախաձեռնություն, որը միավորում է հայերին՝ անկախ տարիքից, աշխարհագրությունից, կենսակերպից, մտածողությունից կամ քաղաքական հայացքներից։ Այսօր մենք հավաքվում ենք մեկ երկնքի տակ՝ լսելու մեր նախնիների արձագանքները, վերագտնելու մեր ընդհանուր հիշողությունը և հարգանքի տուրք մատուցելու այն հսկայական ժառանգությանը, որի շնորհիվ ունենք մեր Հայաստանը, մեր մշակույթը և մեր ազգային ինքնությունը։ Այս միջոցառումը վկայությունն է այն բանի, թե ինչի կարող է հասնել միասնական հայությունը, երբ առաջնորդվում է ոչ թե բաժանարար գծերով, այլ ընդհանուր արժեքներով, հիշողությամբ և ապագայի հանդեպ պատասխանատվությամբ»,-եզրափակեց Արման Նշանյանը:

Հետևեք մեզ՝ այստեղ

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market