Հրազդանի կիրճում խոշոր հրդեհը մարելուց հետո նոր հրդեհ է բռնկվել «Ֆլորենսի» մոտ. մանրամասներ
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 13-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում` Մալականի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` 21.43-ին:
Հրազդանի կիրճում այրվել է 5 հա բուսածածկույթ եւ Քեռու փողոցի տներից մեկին կից խորդանոցը (27 քմ ):
Ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, կրկին հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.35-ին, մարվել՝ 23.35-ին:
Այրվել է 1500 քմ խոտածածկույթ:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee
4
Ucom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum
5
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times



