Իսրայելի նախագահը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրան «իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու» համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձ է հրապարակել նրա 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով Իսրայելին ցուցաբերած աջակցության և Իրանի նկատմամբ վարած քաղաքականության համար։
X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ նա նշել է, որ Իսրայելի ժողովուրդը երախտապարտ է Թրամփի առաջնորդության և տարածաշրջանային անվտանգության հարցում նրա դիրքորոշման համար։
«Իսրայելի ժողովուրդը երախտապարտ է ձեր առաջնորդության համար՝ իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու գործում, ինչպես նաև Իսրայելի անվտանգության հանդեպ ձեր անսասան հանձնառության համար», — գրել է Հերցոգը։
Նա հավելել է, որ «դեպի Սպիտակ տուն ձեր ուշագրավ ճանապարհն արտացոլում է ամերիկյան երազանքի լայնությունը», և շնորհակալություն է հայտնել Թրամփին իսրայելցի պատանդների ազատագրման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
Իսրայելի նախագահը հույս է հայտնել, որ Թրամփը կշարունակի նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության առաջմղմանը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների ամրապնդմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



