Արտակարգ դեպք․ Վեդիում 14–ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ «Վեդի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի օտար մարմին» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
«Մինչ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի աշխատակիցները պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, արդեն նշված ԲԿ-ում հետազոտման արդյունքում պարզվել է, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ։ Վեդու ոստիկանները պարզել են, որ նա Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Սիսակ Ա.-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ հունիսի 6-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում տղան իրենց տան բակում իրենց պատկանող օդաճնշիչ հրացանով բակում առկա ծառին է կրակել, և գնդակը հետադարձ է կատարել ու դիպչել Սիսակ Ա.-ի կրծքավանդակին»,- գրում է կայքը։
«Տիրի» հրացանով անզգուշությամբ կրակոց է արձակվել, որևէ լուրջ հետևանքներ չկան»,- հայտնեցին գերատեսչությունից։
Հետևեք մեզ՝ այստեղ



