Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Նավթի գնի հավասարակշռումը պայմանավորված է արդյունահանող երկրների համաձայնությամբ. տնտեսագետ

SOCIETY

Միջազգային շուկայում Brent տեսակի նավթի գնի բարձրացումը պայմանավորված է նավթ արդյունահանող երկրների ձեռք բերած համաձայնությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Գոռ Ծառուկյանը` մեկանաբանելով վերջին օրերին նավթի շուկայում գրանցված միտումները:

-Նավթի շուկայում գնի որոշակի բարձրացումը հիմնականում ի՞նչ գործոններով է պայմանավորված:

-Նավթ արդյունահանող երկրների քաղաքականության մեջ հետաքրքիր զարգացումներ են նկատվում: Ամենակարևորը Վենեսուելայի նախաձեռնությամբ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հանդիպումն էր: Բացի Իրանից, մյուս նավթ արդյունահանող երկրները որոշեցին որոշակի մակարդակ սահմանել, որ դրանից ավելի արդյունահանում չլինի: Եվ նախանշեցին հունվարի 11-ի ցուցանիշները: Ի դեպ, դա պատահական չէր: Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանվել են հունվարի 16-ին, այսինքն` նավթ արդյունահանող երկրները վերցնում են այնպիսի օրվա մակարդակ, երբ այդ ժամանակ Իրանը նավթի շ ուկայում մեծ սեգմենտ չէր գրավում: Առաջին հայացքից Իրանը դրան բացասաբար վերաբերեց: Այդ հայատարարությունից հետո նկատվեց նավթի գների անկում` հասնելով մինչև 32,5 դոլարի: Բայց Թեհրանում կայացած բանակցությունների արդյունքում պարզ դարձավ, որ Իրանը համաձայնել է աջակցել այդ համաձայանությանը: Թե ինչ փոխզիջումներ են արվել, դժվար է ասել, մանրամասները հայտնի չեն: Ահա այդ համաձայնության ֆոնին էլ սկսեցին նավթի գները բարձրանալ` հասնելով 35 դոլարի:

-Եթե նավթ արդյունահանող երկրների սահմանած մակարդակը պահպանվի, նավթի գների ինչպիսի՞ կանխատեսումներ կարող են լինել:

-Նավթի գինը դժվար ավելի բարձրանա: Եթե նավթ արդյունահանող երկրները նշված մակարդակը պահեն, ապա այն կտատանվի 30-40 դոլարի սահմաններում: Դժվար թե բարձրացումեր լինեն: Ինչ կլինի հետո, ով կխախտի համաձայնությունը պարզ կլինի ապագայում:

-Քանի որ Հայաստանը որոշակի կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսությունից, հետևաբար հետաքրքրում է, թե նավթի գնի բարձրացումը ի՞նչ ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա: Ի՞նչ դրական ազդակների սպասել:

-Եթե նավթի գինը 30-40 դոլարի սահմանում է մնում, ապա դա բարձրացում չէ: Իհարկե 29 դոլարի համեմատ բարձրացում է, բայց, ընդհանուր առմամբ, դա հավասարակշռության ապահովում է: Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն իր բյուջեն հաշվարկել էր բարելի դիմաց 50 դոլար, հետևաբար եթե նույնիսկ 40 դոլարի սահմանին էլ հասնի, Ռուսաստանը կրկին խնդիրներ է ունենալու: Տնտեսական անկումը դժվար թե անխուսափելի լինի: Իմիջայլոց, միջազգային վարկանիշային գործակալությունները մեկ մյուսի հետևից բացասական կանխատեսումներ են տալիս Ռուսաստանի տնտեսության համար, մինչև 2,5-3 տոկոս տնտեսակ ան անկում է կանխատեսում: Հենց Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը կանխատեսել է 1 տոկոս անկում: Հետևաբար, այս փուլում կարող ենք ասել, որ վիճակի վատթարացում չի լինի, սակայն պետք չէ ակնկալել սպասված դրական արդյունքները:

Փետրվարի 17-ին Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան,Քաթարը եւ Վենեսուելան Դոհայում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել են նավթի րդյունահանումը 2016թվականի միջին մակարդակին պահպանելու պատրաստակամության մասին:

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders