Yerevan, 30.July.2026,
00
:
00
BREAKING


Արտաքին միջամտության գործոնը. ոչ թե ժողովրդավարություն, այլ կանխորոշված քաղաքական դիրքորոշում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների շուրջ ձևավորված քաղաքական և տեղեկատվական մթնոլորտը Հայաստանում բացահայտում է մի շատ կարևոր, բայց հաճախ դիտավորյալ շրջանցվող խնդիր։ Արտաքին միջամտության թեման այլևս չի կարող դիտարկվել միայն այն նեղ շրջանակում, որով այն սովորաբար ներկայացվում է արևմտյան դիվանագիտական և մեդիա հարթակներում։

Եթե որևէ երկրի ընտրական գործընթացին արտաքին դերակատարները ոչ միայն հետևում են, այլ նաև նախապես ձևավորում են քաղաքական ակնկալիքներ, հրապարակային գնահատականներ են տալիս դեռևս մինչև բոլոր գործընթացների ամբողջական ավարտը, ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են ներքաղաքական ընկալումների վրա, ապա այդ ամենը դժվար է անվանել զուտ դիտորդական կամ արժեքային դիրքորոշում։ Այդպիսի միջամտությունը հատկապես տեսանելի է դառնում այն պահին, երբ Եվրոպական միությունը վերջնական արդյունքների լիարժեք ամփոփման, բողոքարկումների քննության, վերահաշվարկների և իրավական ընթացակարգերի ավարտից առաջ հանդես է գալիս հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին անհապաղ հարգել քվեարկության արդյունքները և ժողովրդավարական ընթացակարգերը։ Առաջին հայացքից նման ձևակերպումը կարող է թվալ չեզոք, դիվանագիտական և ժողովրդավարական կայունության պահպանմանն ուղղված, սակայն հենց դրա ժամանակագրությունը, շեշտադրումները և անտեսված հանգամանքները լուրջ հարցեր են առաջացնում։ Եթե կան բողոքարկումներ, եթե քաղաքական ուժերը հայտարարում են խախտումների մասին, եթե առկա են վերահաշվարկի պահանջներ, ավելին՝ եթե հայտարարվել է ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջի հնարավորության մասին (երեկ արդեն դիմումը հանձնվել է ԿԸՀ), եթե նույնիսկ միջազգային դիտորդական կառույցները, այդ թվում՝ ԵԱՀԿ դիտորդները, թեկուզ շատ զգուշավոր և դիվանագիտական լեզվով ակնարկում են նախընտրական միջավայրի լրջագույն խնդիրների մասին, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ արտաքին քաղաքական կառույցը նման արագությամբ քաղաքական ազդակ ուղարկի՝ փաստացի նախապես լեգիտիմացնելով գործընթացը և մյուսներին հորդորելով այն ընդունել։ Նույնը վերաբերում է ԵՄ անդամ երկրների ղեկավարներին ու ԱՄՆ նախագահին, որը նունիսկ չի էլ թաքցրել, որ Նիկոլ Փաշինյանի «հաղթանակը» իր աջակցությամբ է եղել:

Այստեղ առաջանում է բնական հարցադրում՝ լուրջ եք ասո՞ւմ, կամ՝ seriously?։ Մի՞թե ժողովրդավարության մասին խոսող կառույցները պարտավոր չեն առաջին հերթին սպասել, ուսումնասիրել, գնահատել, համեմատել փաստերը, արձագանքել բողոքներին, լսել բոլոր կողմերին, հասկանալ՝ արդյո՞ք ընտրողի կամարտահայտությունը ձևավորվել է ազատ միջավայրում։ Երբ այդ ամենը շրջանցվում է, իսկ դրա փոխարեն հնչում է արդյունքները շտապ ընդունելու կոչ, դա արդեն ոչ թե ժողովրդավարական ընթացակարգերի պաշտպանություն է հիշեցնում, այլ քաղաքական դիրքորոշում՝ նախապես որոշված արդյունքի նկատմամբ։

Հայաստանի նման զգայուն քաղաքական միջավայր ունեցող երկրում ընտրությունները երբեք չեն լինում միայն տեխնիկական գործողություն. դրանք միշտ ներգրավում են անվտանգային, աշխարհաքաղաքական, ներքին լեգիտիմության, ինստիտուցիոնալ վստահության և հանրային համերաշխության խոր շերտեր։ Հետևաբար, ցանկացած արտաքին հայտարարություն՝ հատկապես խոշոր միջազգային դերակատարի կողմից, կարող է ունենալ ոչ թե պարզապես խորհրդանշական, այլ գործնական ազդեցություն։

Երբ Եվրոպական միությունը հայտարարում է, որ քաղաքական դերակատարները պետք է հարգեն արդյունքները, մինչդեռ այդ արդյունքների շուրջ դեռ ընթանում են իրավական ու քաղաքական վեճեր, այն փաստացի ազդում է ներքին գործընթացի վրա՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե բողոքարկող ուժերը ոչ թե օգտվում են իրենց սահմանադրական ու իրավական իրավունքներից, այլ խոչընդոտում են ժողովրդավարությանը։ Սա վտանգավոր տրամաբանություն է, որովհետև ժողովրդավարությունը միայն քվեարկության օրը չէ և միայն թվերի հրապարակումը չէ։ Ժողովրդավարությունը նաև բողոքարկելու իրավունքն է, վերահաշվարկ պահանջելու իրավունքը, ընտրական հանձնաժողովների գործողությունները կասկածի տակ դնելու իրավունքը, դատարան դիմելու իրավունքը, հանրային վերահսկողություն իրականացնելու իրավունքը։ Եթե այս ամենը դեռ ընթացքի մեջ է, ապա որևէ արտաքին դերակատարի շտապողականությունը կարող է ընկալվել որպես ճնշում ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև իրավական մարմինների և հանրային կարծիքի վրա։ Այդ ճնշումը կարող է լինել ոչ թե կոպիտ, ոչ թե բացահայտ սպառնալիքի տեսքով, այլ հենց այն «փափուկ ուժի» տրամաբանությամբ, որով միջազգային կառույցները հաճախ ձևավորում են քաղաքական օրակարգեր՝ միաժամանակ հայտարարելով, թե չեն միջամտում ներքին գործերին։

Արևմտյան կառույցները երկար ժամանակ Հայաստանի ներքաղաքական դաշտում ներկայացրել են իրենց ներգրավվածությունը՝ որպես աջակցություն ժողովրդավարությանը, քաղաքացիական հասարակությանը, ընտրական բարեփոխումներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինստիտուցիոնալ կայացմանը։ Բայց իրական քաղաքականության մեջ հարցը միշտ այն է, թե այդ աջակցությունը արդյո՞ք հավասարաչափ է վերաբերում բոլորին, թե՞ այն գործում է ընտրովի սկզբունքով՝ կախված տվյալ պահին նախընտրելի քաղաքական արդյունքից։ Երբ նույն կառույցները պատրաստ են շատ կոշտ արձագանքել այն դեպքերում, երբ ընտրական գործընթացի արդյունքը հակասում է իրենց ակնկալիքներին, բայց շատ ավելի մեղմ են արտահայտվում կամ ընդհանրապես լռություն են պահպանում, երբ բողոքները վերաբերում են իրենց համար քաղաքականապես ընդունելի արդյունքին, ապա հռետորաբանությունը արժեքային տեսանկյունից սկսում է կորցնել վստահելիությունը։ Եթե ժողովրդավարությունը պաշտպանվում է միայն այն ժամանակ, երբ այն բերում է ցանկալի քաղաքական ուժերի հաղթանակին, իսկ խախտումների մասին հարցադրումները մղվում են երկրորդ պլան, երբ արդյունքը համընկնում է արտաքին ակնկալիքների հետ, ապա դա արդեն ժողովրդավարության պաշտպանություն չէ, այլ ժողովրդավարական բառապաշարի օգտագործում՝ քաղաքական նպատակների համար։

Այստեղ առանձնապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ նման հայտարարությունները հաճախ ուղեկցվում են Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքների մասին նախապես կառուցված օրակարգով։ Վերջին տարիներին Հայաստանի տեղեկատվական և քաղաքական դաշտում հաճախ է շրջանառվում այն մոտեցումը, թե արտաքին միջամտության հիմնական, եթե ոչ միակ աղբյուրը Ռուսաստանն է, և որ ցանկացած հակաարևմտյան կամ քննադատական դիրքորոշում կարող է բացատրվել ռուսական ազդեցությամբ, քարոզչությամբ կամ հիբրիդային գործողությամբ։ Սակայն նման մոտեցումը ինքնին վտանգավոր պարզեցում է։ Եթե արտաքին միջամտության չափանիշը ֆինանսավորումն է, մեդիա և քաղաքացիական ցանցերի միջոցով օրակարգերի ձևավորումը, քաղաքական հայտարարություններով ներքին գործընթացների վրա ազդելը, ընտրություններից առաջ և հետո հանրային ընկալումների կառավարումը, ապա այդ չափանիշները պետք է կիրառվեն բոլոր ուղղություններով, ոչ թե միայն մեկի նկատմամբ։

Հակառակ դեպքում «հիբրիդային հարձակումների դեմ պայքարը» վերածվում է քաղաքական զենքի, որով հենց հիբրիդային հարձակում է իրականացվում՝ լռեցվում են միայն անցանկալի ազդեցությունները, իսկ ցանկալի ազդեցությունները ներկայացվում են որպես ժողովրդավարության աջակցություն։ Արևմուտքի կողմից հիբրիդային մեխանիզմների կիրառման մասին խոսելիս հարկավոր է հասկանալ, որ խոսքը պարտադիր չէ պատկերացնել որպես գաղտնի դավադրություն կամ կոպիտ միջամտություն։ Ժամանակակից հիբրիդային ազդեցությունը հաճախ շատ ավելի նուրբ է. այն դրսևորվում է նորմատիվ լեզվի, դրամաշնորհային համակարգերի, փորձագիտական հարթակների, մեդիա օրակարգերի, դիվանագիտական ակնարկների, միջազգային գնահատականների, վարկանիշների, դիտորդական եզրակացությունների և քաղաքական ազդակների միջոցով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank