Երևանում հերթական անգամ մեքենա են թալանել, պատճառվել է 2 մլն դրամի վնաս
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 19 շենքի բնակիչը առօրյա գործերով տանից դուրս գալու նպատակով իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել է թալանված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի վրայից գողացել են թափարգելը, լույսերը և այլ արժեքավոր մասեր՝ քաղաքացուն պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս։
Ավտոմեքենայի սեփականատիրոջ ահազանգով ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



