Այս երկվորյակ քույրերը հղիացան և այժմ գիտեն, թե որքան անկանխատեսելի է բնությունը (լուսանկարներ)
LIFE
Blognews.am-ը գրում է.
Ըստ հետազոտության արդյունքների, հղիների 2%-ն է լույս աշխարհ բերում միաբջիջ երկվորյակ: Ի զարմանս շատերի՝ դա ոչ մի կերպ կապված չէ գենետիկայի կամ նախկինում ընտանիքում նման դեպք լինելու հետ, այնպես որ, գուշակել, կանխատեսել, որ կինը կունենա նման երկվորյակ, տեսականորեն անհնար է:
Այս ընտանիքի պատմությունը ինքնին զարմացրել է նման դեպքերով հետաքրքրված բժիշկներին և գիտնականներին:
Սա Կրիստիանի և իր քույրիկի՝ Ջենի, մանկական լուսանկարն է. Նրանք միաբջիջ երկվորյակ են:
Բոլորն ապշել էին, երբ Կրիստիանը հղիացավ և իմացավ, որ նա միաբջիջ երկվորյակի մայր է դառնալու. Այնպես, ինչպես իր հարազատ մայրիկը:
9 ամիս անց ընտանիքին ևս մեկ անկնկալ էր սպասվում: Կրիստիանը լույս աշխարհ բերեց երկու հիանալի աղջիկների հղիության 36-րդ շաբաթում: Հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ Ջենը հղի է… Նա էլ էր սպասում միաբջիջ երկվորյակի: Ուղղակի անհավանական է, բայց Կրիստիանի քույրը նույնպես ծննդաբերեց հղիության 36-րդ շաբաթում, նա երկու տղա ունեցավ:
Սա ուղղակի շատ հազվադեպ դեպք է. երբ մեկ ընտանիքում միաբջիջ կին-երկվորյակները լույս աշխարհ են բերում նման երկվորյակների, նման դեպքեր 0,02%-ից քիչ են լինում: Եվ այս ընտանիքն իրոք զարմացնում է:
Կրիստիանի առաջին երեխան տղա է, նա երկվորյակներից մեծ է 3 տարով, իսկ նրա քույրը՝ նրանից մեկ տարի անց աղջիկ է ունեցել: Քույրերը, կարծես հայելային արտացոլումով, կրկնում են միմյանց կյանքի իրադարձությունները: Այս տեսանյությում Կրիստիանը ցույց է տալիս իր հիանալի ընտանիքը:
Մայր բնությունը երբեմն անհավանական անակնկալներ է մատուցում:




















































