Անգլիական «Ֆուլհեմը» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ՝ նրան թիմի ղեկին նշանակելու նպատակով
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիական «Ֆուլհեմը» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ՝ նրան թիմի ղեկին նշանակելու նպատակով։ Այս մասին հայտնում է Diario SPORT-ը։
Աղբյուրի համաձայն` լոնդոնյան ակումբը նոր մասնագետ է փնտրում Մարկու Սիլվայի հեռանալուց հետո, ով արդեն պաշտոնապես ստանձնել է Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Հատկանշական է, որ եվրոպական ֆուտբոլում ստեղծվել է մարզչական յուրօրինակ շղթա․ Մարկու Սիլվան պորտուգալական ակումբում փոխարինել է Ժոզե Մոուրինյուին, իսկ պորտուգալացի մասնագետն էլ իր հերթին գլխավորել է «Ռեալը»՝ «արքայական» ակումբի ղեկին փոխարինելով հենց Ալվարո Արբելոային։
Հիշեցնենք, որ Արբելոան մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2025/26 մրցաշրջանի ընթացքում՝ Խաբի Ալոնսոյի պաշտոնանկությունից հետո։ Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «սերուցքայիններն» անցկացրել են 28 հանդիպում և Լա լիգայի ավարտված առաջնությունում զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։
Հետևեք մեզ՝ այստեղ



