Վիճաբանություն Կոտայքում, խաղադաշտում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի, վիրավnր կա
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 8-ին Կոտայքի մարզում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է ծեծկռտուքով և դանակահարությամբ։
Ըստ Past.am-ի տեղեկությունների՝ գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժին տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից «գլուտեալ շրջանի և ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ անչափահաս է տեղափոխվել «Երևան» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, գյուղի խաղադաշտում անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում 16-ամյա Մ. Մ.-ն և 14-ամյա Ն. Մ.-ն ծեծի են ենթարկել 14-ամյա Ս. Դ.-ին՝ նրան պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ։
Ըստ նախնական տվյալների՝ ծեծկռտուքի ժամանակ Ս. Դ.-ն գետնից վերցրել է սուր կտրող-ծակող առարկա և հարվածել Ն. Մ.-ի ոտքին՝ նրան նույնպես մարմնական վնասվածք պատճառելով։
Նույն աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են Ս. Դ.-ին և նրան տեղափոխել բաժին, իսկ հետագայում կազմված նյութերը ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ



