Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) առաջին էներգաբլոկում հաջողությամբ ավարտվել է գործարկման ժամանակացույցի փուլերից մեկը։ Նախատեսվում է մինչև տարեվերջ իրականացնել էլեկտրաէներգիայի առաջին արտադրությունը։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարության աղբյուրները։
Նշվում է, որ սրանով Թուրքիան թևակոխում է միջուկային էներգետիկայի նոր դարաշրջան։
Անկարան նպատակ ունի զրոյական արտանետումներով, անխափան և էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիան դարձնել երկրի էներգետիկ համակարգի ամենահզոր հենասյուներից մեկը։
Բացի այդ, Թուրքիայի միջուկային էներգետիկայի ծրագրերը չեն սահմանափակվելու միայն «Աքքույու» ԱԷԿ-ով։ Ըստ երկրի ռազմավարական տեսլականի՝ նախատեսվում է նոր ատոմակայաններ կառուցել Սինոփի (Սինոպե) և Թրակիայի շրջաններում։
Նշվում է, որ արտադրական պորտֆելում ներառվելու են նաև փոքր մոդուլային ռեակտորներ (SMR), ինչը թույլ կտա դիվերսիֆիկացնել էներգետիկ ենթակառուցվածքները։
Էներգետիկայի ոլորտում լիակատար անկախության հասնելու նպատակով Թուրքիան մշակել է նաև երկարաժամկետ ծրագիր։ Ըստ այդմ՝ նոր ներդրումների և նախագծերի շնորհիվ նախատեսվում է մինչև 2050-ը երկրի միջուկային կարողությունները հասցնել 20.000 մեգավատի՝ էականորեն մեծացնելով ատոմային էներգիայի տեսակարար կշիռը ընդհանուր արտադրության մեջ։
Ermenihaber
Հետևեք մեզ՝ այստեղ



