Վթար է. հունիսի 10-ին և 11-ին 24 ժամ ջուր չի լինելու
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հունիսի 9/10-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 9-ին ժամը 09:30-ից մինչև հունիսի 10-ը 09:30-ն կդադարեցվի ք.Մեծամոր 1 թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վթարային ջրանջատում Արարատի մարզում հունիսի 10/11-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 10-ին ժամը 08:00-ից մինչև հունիսի 11-ը 08:00-ն կդադարեցվի Մասիս քաղաքի, գ.Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների, Այնթապ, Մարմարաշեն, Արևաբույր, Ջրահովիտ գյուղերի, գ.Նոր Խարբերդ 27, 28, 29 փողոցների ջրամատակարարումը:
Հետևեք մեզ՝ այստեղ



