ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Համահայկական ճակատ» կուսակցությունը դեռ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ մասնակցում է այս գործընթացին՝ չվստահելով ընտրական համակարգի արդարությանը։ Այսօր մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանում իշխանությունը պահվում է ոչ թե ժողովրդի կամքով, այլ վարչական և քաղաքական լծակների կիրառմամբ։
Մենք չենք ընդունում հրապարակված արդյունքները և համոզված ենք, որ հանրության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ լրջորեն խաթարված է։
Հետևաբար, սույն թվականի հունիսի 11-ից հայտարարում եմ անժամկետ նստացույց՝ որպես խաղաղ քաղաքացիական բողոքի միջոց։ Մենք պատրաստ ենք դիմակայել ցանկացած ճնշման, սադրանքի և փորձի՝ լռեցնելու ժողովրդի ձայնը։
Եթե դուք նույնպես չեք ընդունում այս ընտրությունների արդյունքները, եթե կարծում եք, որ ձեր ձայնը չի արտացոլվել վերջնական արդյունքներում, միացե՛ք այս նախաձեռնությանը։
Ժամանակն է ընտրություն կատարել՝ հարմարվել անարդարությանը, թե պայքարել հանուն արժանապատիվ Հայաստանի։
«Ձայնդ գողացան՝ լռե՞ս, թե՞ պայքարես»
Իր ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Վարդանյանը



