8 բան, որոնց մասին տղամարդը երբեք Ձեզ չի պատմի
LIFEBlog.1in.am-ը գրում է.
Միշտ պնդում են, որ կանայք պետք է առեղծվածային և խորհրդավոր լինեն: Իսկ ի՞նչ կասեք տղամարդկանց մասին: Արդյո՞ք պետք է նրանք իրենց մասին գաղտիքներ թաքցնեն:
Ասում են՝ տղամարդիկ իրենց մասին ինֆորմացիայի 50%-ը պահում են յոթ կնիքների տակ: Ինչի՞ մասին նրանք երբեք չեն պատմում իրենց սիրելի կանանց: Ի՞նչ է թաքցնում ուժեղ սեռը:
Blog.1in.am-ը ներկայացնում է 8 բան, որոնց մասին տղամարդը երբեք Ձեզ չի պատմի
1 Տհաճ արձագանքներ, արտահայտություններ ձեր հասցեին
Եթե տղամարդն իրոք սիրում է, ապա նա չի նեղացնի կամ վիրավորի կնոջը՝ նրա հասցեին հնչած տհաճ արտահայտություններով: Այնպես որ, եթե դուք ենթադրում եք, որ ձեր ամուսնու ընկերը կամ նրա հարազատներից որևէ մեկը ձեզ այնքան էլ չի հավանում, ապա, դժվար թե դուք իմանաք այդ մասին ձեր սիրելիի շուրթերից:
2 Գաղտնի խնայողություններ
Շատ ընտանիքներում կա հետևյալ կանոնը. Տղամարդը տուն է բերում իր աշխատավարձը և տալիս է կնոջը: Ամեն դեպքում մենք մտածում ենք, որ տալիս է ամբողջ աշխատավարձը: Ըստ վիճակագրության, ամեն երկրորդ տղամարդն ունի պահուստ, իր աշխատավարձի, ամենաքիչը, 10-20%-ի չափով:
3 Իր վախերի մասին
Տղամարդիկ սարսափելի վախենում են թուլամորթ թվալուց, այդ պատճառով էլ, հաճախ անում են անհիմն, անտեղի արարքներ՝ ուժեղ և ինքնավստահ թվալու համար: Դժվար թե նրանք ասեն ձեզ, որ վախենում են կորցնել աշխատանքը կամ ծնող դառնալ:
4 Նեղացած լինելու մասին
Իրականում, տղամարդիկ կանանցից քիչ չեն նեղանում: Ուղղակի նրանք որակյալ թաքցնում են իրենց նեղացածությունը: Տղամարդիկ վախենում են խեղճ և նեղացկոտ երևալ, այդ պատճառով էլ հազվադեպ են խոստովանում, որ վիրավորվել են ձեր նկատողություններից կամ անտեղի կատակներից:
5 Իր թերությունները
Կանայք սիրում են ի ցույց դնել, բացահայտ խեսել՝ տոներից հետո իրենց մի փոքր գիրացած ազդրերի մասին, կամ կանգնել հայելու առաջ և քննադատել սեփական փոքր կուրծքը, ցելյուլիտը կամ մեծ քիթը: Իսկ տղամարդիկ, ինչ աստիճանի տգեղ էլ լինեն, երբեք կանաց ներկայությամբ չեն մատնանշի, չեն ընդգծի իրենց թերությունները, որոնք, ի դեպ, ունեն նրանցից յուրաքանչյուրը:
6 Նախկինի հետ բաժանվելու պատճառները
Տղամարդկանց մեծամասնությունը հազվադեպ է հիշում այն մասին, թե ինչ է եղել մինչ ձեզ հանդիպելը: Առավել ևս, եթե հիշողությունները տհաճ են: Տղամարդը երբեք չի պատմի այն մասին, որ ինքն իրեն շատ վատ է պահել իր նախկինի հետ, կամ մի շարք հիմարություններ է արել, ինչի մասին հիմա զղջում է:
7 Ինտիմ խնդիրները
Տղամարդու՝ սեքսից հրաժարվելը, երկու միտք է առաջացնում. Նրա կյանքում ինչ-որ մեկը կա, կամ նա այլևս ձեզ չի սիրում: Իրականում պատճառները կարող են շատ լինել: Բացառված չէ, որ դրանց մեջ կարող են լինել նաև տղամարդկային խնդիրները:
8 Նախկին անհաջողությունները
Ինչպիսի տհաճ և ցավոտ էլ լինի տղամարդու անցյալը, նա երբեք իր կնոջը չի պատմի ողջ ճշմարտությունը: Հավանաբար, նրա պատմությունը մի փոքր կրճատված կլինի և իր օգտին մի փոքր գեղեցկացրած:




