ԱՄՆ ռազմածովային ուժերն Օմանի մոտ հարձակվել են տանկերի վրա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ ռազմածովային ուժերը հարձակվել են Օմանի մոտ իրանական պատժամիջոցների ներքո նավարկող տանկերի վրա, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով Հնդկաստանի ծովայինների միությանը։
Այսօր կեսօրին հրդեհ է բռնկվել «MT Marivex» նավթային տանկերի վրա Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցի հարավում։ Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարության տվյալներով՝ նավի վրա եղել է 24 հնդիկ քաղաքացի։ Բոլորը փրկվել են և անվտանգ են։
Հնդկաստանի իշխանությունները հաստատել են, որ նավը նավարկել է բալաստով (առանց բեռի)։ Ըստ որոշ տեղեկությունների՝ պայթյունը վնասել է շարժիչի բաժանմունքն ու ոչնչացրել փրկարար նավակ։ Միջադեպի պատճառը կարող է լինել ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից հրթիռային հարվածը կամ անօդաչու թռչող սարքի հարձակումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



