Բա ասում էինք սակագինը փոխհատուցելու համար փող չկա՞
ECONOMICS«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին երկու ամսիների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի շինարարության վրա ՀՀ պետական բյուջեից ծախսել է առնվազն 2,6 մլրդ դրամ կամ՝ ավելի քան կես միլիոն դոլար:
Սա ուշագրավ է նրանով, որ Հայաստանի բնակչության խոցելի խմբերի համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մասամբ փոխհատուցելու նպատակով կառավարությունը մեծ դժվարությամբ հատկացրեց 2,5 մլրդ դրամ:
Փաստորեն՝ այս նպատակով կառավարությունը դժվարությամբ է գումարներ ճարում, իսկ Դիլիջանի գողտրիկ բնության գրկում մի քանի տասնյակ հեկտար տարածքով ճոխ հանգստավայր կառուցելու գումարների պակաս չկա: Նշենք, որ այդ «ուսումնական» կենտրոնի վրա պետբյուջեից արդեն ծախսվել է մոտ 100 մլն դոլար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



