Աշխատավարձ վճարելու գումար չկար. Պերեսը հիշել է՝ ինչպես փրկեց «Ռեալ»-ը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գնահատել է իր գրանցած հաջողություններն «արքայական ակումբի» ղեկավարի պաշտոնում։
Իսպանացի ֆունկցիոները նախագահել է ակումբը 2000-ից 2006 թվականներին, իսկ 2009-ին վերադարձել է և այդ ժամանակվանից անփոփոխ ղեկավարում է մադրիդյան գրանդը։
«Երբ ես առաջին անգամ եկա «Ռեալ» 2000 թվականին, ակումբն ի վիճակի չէր նույնիսկ վճարել խաղացողների աշխատավարձերը։ Հիմա «Ռեալի» արժեքը գնահատվում է 10 միլիարդ եվրո»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Հիշեցնենք, որ օրեր անց՝ հունիսի 7-ին, կայանալու են «Ռեալի» նախագահական ընտրությունները։ Ֆլորենտինո Պերեսի միակ մրցակիցը կլինի Էնրիկե Ռիկելմեն, ով գործող նախագահից փոքր է 42 տարով։
Նշենք նաև, որ ավելի վաղ Պերեսը խոստացել էր ընտրություններում հաղթելու դեպքում ռեկորդային գումարով թոփ աստղի բերել ակումբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



